Հայերեն
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»

Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2020 թ. մայիսի 24-ը պետք է լավ հիշենք, որովհետև, թերևս, այսօր առաջին անգամ հստակ երևաց իմքայլականության իսկական՝ գազանային երախը։ Փաշինյանը հռչակեց պարետատան թարմ որոշումները, որոնք նախատեսում են ֆաշիստական նոր սահմանափակումներ, իր իսկ խոսքով, «անխնա» պատժողական քաղաքականություն, ներառյալ դիմակահանդեսի ռեժիմի արգահատելի և անհեթեթ չափերի հասնող սաստկացում, տուգանքների և այլատեսակ պատիժների խստացում և ուժգնացում ու անվերջ սպառնալիքներ, սպառնալիքներ, սպառնալիքներ...

Եթե ներկայացնեմ Փաշինյանի ելույթի բուն իմաստը, ապա նա հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին ասում է, փաստորեն, հետևյալը. «Դուք, ՀՀ տխմա՛ր քաղաքացիներ, չեք հավատում ԱՀԿ-ի պատվերով իմ կառավարության հռչակած թագավարակի համաճարակին ու մեր բերած սարսափազդու վիճակագրությանը։ Հետևաբար, դուք ինքնուրույն մտածելու ունակություն չունեք, անգրագետ եք, անպատասխանատու եք և առհասարակ անպիտան արարածներ եք։ Ու քանի որ դուք տխմար եք, իսկ ես ու իմ «իմքայլականները» ձեզանից բոլորից 1000 անգամ ավելի խելացի ենք ու զարգացած, ուրեմն մենք ՈՒԺՈՎ ԿՍՏԻՊԵՆՔ ՁԵԶ հարգել մեզ՝ ընտրյալներիս, ու մեր (դրսից մեզ պատվիրված) անբեկանելի որոշումները»։

Եթե այսօր փաշինյանական խունտան հայ ժողովրդին անխնա պատիժների ու բռնաճնշումների է ենթարկում՝ առանց ստուգվող վիճակագրություն ու համոզիչ փաստեր ներկայացնելու, ապա դյուրությամբ կարելի է կռահել, թե ինչ է այդ խունտան անելու վաղը։

1. Փաշինյանական խունտան արդեն շատ շուտով պարտադրելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին սրսկվել օտար արտադրության և անհայտ պարունակության պատվաստանյութով՝ իբր թագավարակից պաշտպանվելու նպատակով։ Չհնազանդվողներին տուգանելու են, աշխատանքից հեռացնելու և ձերբակալելու՝ ասելով. «Դուք, տխմարնե՛ր, բոլորդ դավադրության տեսության կողմնակից եք։ Սսկվեք ու տեղից չշարժվեք, հիմարնե՛ր»։

2. Փաշինյանական խունտան վավերացնելու է Ստամբուլյան կոնվենցիան՝ ասելով. «Դուք, ՀՀ ապու՛շ քաղաքացիներ, հետամնաց եք ու խավարամիտ, իսկ մե՛նք, իմքայլականներս, ձեզանից լավ ենք հասկանում, թե ինչ է հասարակական առաջընթացը։ Սսկվե՛ք ու տեղից չշարժվե՛ք, հիմարնե՛ր», այլապես՝ տուգանքներ, հավաքների արգելքներ, ոստիկանություն, ձերբակալություններ։

3. Փաշինյանական խունտան հանձնելու է Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախն ամբողջությամբ՝ ասելով. «Դուք, ՀՀ անխե՛լք քաղաքացիներ, չեք հասկանում մեր խորիմաստ դիվանագիտության ու կյանքեր փրկող խաղաղասիրական քաղաքականության ողջ փայլն ու իմաստությունը»։ ԶԼՄ-ները զօրուգիշեր դարձյալ վախեցնելու են սարսափազդու հետևանքներով՝ ասելով, թե, «եթե չհանձնենք այս անպետք տարածքը, ապա կունենանք 200,000 զոհ, 500,000 վիրավոր ու հաշմանդամ, բոլորս կկործանվենք, բոլորիս կկոտորեն։ Դուք աննորմալ եք ու խելագար, եթե ցանկանում եք պատերազմել հզոր Ադրբեջանի դեմ»։ Ու դարձյալ տուգանելու են, հավաքներն արգելելու, ոստիկանություն ու զորք փողոց հանելու, ձերբակալելու։ Ու նորից պարզ ասելու են. «Դուք, ՀՀ խելագա՛ր և անպատասխանատու՛ քաղաքացիներ, պետք է հնազանդվեք մեր որոշումներին, ճիշտ այնպես, ինչպես հնազանդվեցիք ու դիմակներ կրեցիք ու հիվանդ դարձաք։ Եվ ճիշտ այնպես, ինչպես սուսուփուս պատվաստվեցիք ու գերադասեցիք դանդաղ մահանալ, քան թե տուգանվել»։

4. Փաշինյանական խունտան ապամոնտաժելու և քանդելու է դպրոցներն ու ԲՈՒՀ-երը՝ տանելով բոլորին դեպի անկատար ու ցնորաբանական «հեռավար կրթություն», այլ կերպ ասած՝ դեպի անգրագիտություն ու ստրկություն։

5. Փաշինյանական խունտան փակելու է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ։

6. Փաշինյանական խունտան կնքելու է Թուրքիայի հետ դավաճանական հին արձանագրությունները՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը, հրապարակավ ճանաչելով Թուրքիայի սահմանները և այդպիսով օրինականացնելով ցեղասպանության հետևանքները։

7. Փաշինյանական խունտան օրինականացնելու է մարիխուանայի վաճառքը և նույն ոստիկանական ու վարչական եղանակներով լռեցնելու է ընդդիմացողներին։

8. -----------------

9. ------------------

Կարճ ասած՝ Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու։

Կհասկանա արդյո՞ք մեր հասարակությունը, թե ինչ են նշանակում այսօր թագավարակի սահմանափակումները բոլորիս համար, Հայաստանի պետության համար ու ինչ կործանարար հետևանքներ դրանք կարող են ունենալ արդեն ամենամոտ ապագայում։ Սա առայժմ մեծ հարց է»։

Արսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումները 10 տարի առաջվա տվյալների համեմատ 60-70 %-ով աճել են». Երևանի քաղաքապետBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան