Հակառուսական հիստերիա՝ ոչնչից․ Երևանի արձագանքը՝ Ստրասբուրգին (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին քվեարկության դրվեց հայ ռազմագերիների հարցը, որին մասնակցեց 132 պատվիրակ․ կողմ քվեարկեց 93–ը, դեմ՝ 21–ը և ձեռնպահ՝ 18–ը։
Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամներ դեմ ու ձեռնպահ էին քվեարկել փաթեթին, որից հետո հայ հասարակության մի հատվածը հապճեպ կերպով ու առանց երկար–բարակ մտածելու հակառուսական ալիք բարձրացրեց։
Շատ չանցած հասարակական–քաղաքական գործիչներն արձագանքեցին թեմային՝ հակադարձելով հակառուսական ալիք բարձրացնող շրջանակներին ու բացատրեցին՝ նախ և առաջ՝ քվեարկության է դրվել ոչ թե հայ ռազմագերիների հարցն առանձին, այլ ընդհանուր փաթեթ՝ ընդգծված հակառուսական հարցերով, որոնցից մեկը՝ Նավալնու ձերբակալության վերաբերյալ։
Հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը և նշել, որ իրենք համապատասխան դիմում են ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելին...