Պահ է եղել, որ ոտքերս ինձ ավտոմատ մեր տուն են տանում, հետո ինքս ինձ ասում եմ՝ էս ուր եմ գնում. Շուռնուխի բնակիչ
ՀասարակությունՊահ է եղել, որ ոտքերս ինձ ավտոմատ մեր տուն են տանում, հետո ինքս ինձ ասում եմ՝ էս ուր եմ գնում. Շուռնուխի բնակիչ
17:13, 20.04.2021
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն
Ամբողջ Հայաստանում սահմանաին ամենամոտիկը մեր գյուղն է. պահ է եղել, որ ոտքերս ինձ ավտոմատ մեր տուն են տանում, հետո ինքս ինձ ասում եմ՝ էս ուր եմ գնում: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Սյւոնիքի մարզի Շուռնուխ գյուղ այցելության ժամանակ նշեց գյուղացիներից մի կին, որի տունը եւս անցել է Ադրբեջանի տիրապետության տակ:
Հիշեցնենք, որ գյուղի 11 տներ անցել են Ադրբեջանին, նրանց համար պետությունը նոր տներ է կառուցում:
Արմեն Սարգսյանն իր հերթին նշեց. «Նախեւառաջ, սահմանազատման հարցը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ: Քանի դեռ Քանի դեռ սահմանը չեն քաշել, քանի փշալար չկա, հարցը բաց է մնալու: Այսպիսի գյուղը հին ձեւով չի կարող ապրել, մյուս լուծումն այն է, որ արտադրություն դրվի գյուղում, որ մարդիկ աշխատելու տեղ ունենան»: