Հայերեն
Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստման գործունեությունը Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ «Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով մահացել է գնդապետ Թիմուր Մյասնիկովը Հայրը սպանել է 2 մանկահասակ դստրերին «Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր 

Կասկած չունեմ, որ այցելելու եք Արցախ՝ սեփական ձեռքերով շոշափելու բոլոր «հորինված թեզերը». Միքայել Մինասյանը՝ Վեհափառին

Հասարակություն

Վեհափառ Տե՛ր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ապրում եք գիտակցելով Ձեր պատմական առաքելությունը եւ կարողացել եք վեր կանգնել աշխարհիկ ու անցողիկ մանր խնդիրներից, խնդրում եմ, հիշեք, որ մենք չունենք Ձեր լայնախոհությունը եւ մեզ հուզող հարցերի անպատասխան մնալը տանջում է մեզ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ բաց նամակով դիմելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Նամակում Մինասյանը, մասնավորապես, նշել է.

«Վեհափառ Տե՛ր, Մայր Աթոռի մամլո դիվանից եւ մամուլից տեղեկացա, որ երեկ ընդունել եք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Վստահ եմ, որ այդ պատվին նա արժանացել է հաշվի առնելով նրա «հայանպաստ ու հայապահպան» գործունեությունը, եւ հատկապես վերջին շրջանում Արցախի «բուռն զարգացումը»:

Հուսով եմ՝ տեղյակ եք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չգիտակցելով ինչ «վեհ գործեր» է անում Արայիկ Հարությունյանը եւ չցանկանալով տեսնել դրա արդյունքները, շարունակում է բարձրացնել անհարմար հարցեր։

Վեհափառ Տե՛ր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ապրում եք գիտակցելով Ձեր պատմական առաքելությունը եւ կարողացել եք վեր կանգնել աշխարհիկ ու անցողիկ մանր խնդիրներից, խնդրում եմ, հիշեք, որ մենք չունենք Ձեր լայնախոհությունը եւ մեզ հուզող հարցերի անպատասխան մնալը տանջում է մեզ:

Վստահ լինելով, որ անմահ պորտալարով կապված եք ժողովրդի հետ, փոխանցում եմ այն հարցերը, որ չեն թողնում մեզ գիշերները քնել, իսկ ցերեկները՝ հոգու խաղաղություն գտնել։ Եվ 6-րդ զգայարանով զգում եմ, որ հավատավոր հոտին տանջող այս հացրերը Դուք տվել եք նաեւ Արայիկ Հարությունյանին։

Անկասկած, Դուք նրան հարցրել եք.

-Ինչպի՞սն է եղել Արայիկ Հարությունյանի վերաբերմունքը նախապատերազմյա բանակցային գործընթացին, որից ոչինչ եւ ոչ ոք տեղյակ չէր, բայց բոլորն ամեն ինչ տեսան ու հասկացան։

-Շարունակո՞ւմ է նա մնալ այն կարծիքին, որ Արցախի օդը, ի տարբերություն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանված էր։

-Ո՞ւմ հրահանգով Արցախի ԱԽ քարտուղար նշանակեց Սամվել Բաբայանին, իսկ արտգործնախարար՝ Մասիս Մայիլյանին՝ պաշտոնապես տեղեկացված լինելով, որ նրանց երկուսի մուտքը Ռուսաստան 10 տարով արգելված է։ Ու եթե այդքան հիացած էր նրանց մասնագիտական որակներով՝ ինչո՞ւ պատերազմից անմիջապես հետո պաշտոնանկ արեց։

-Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը 44 օր համաղեկավարում «հաղթելու ենք» հաղթաշավը, որն ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով։ Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամեն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել «ռազմական հաջողությունների» մասին։

-Ի՞նչ ներգրավվածություն են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ռազմական գործողությունների հրահանգավորման եւ ծրագրման գործընթացում։

-Ո՞ւմ թույլտվությամբ է Նիկոլ Փաշինյանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական գաղտնի կետ։

-Աննա Հակոբյանի կայացրած քանի՞ որոշման մասին է Արայիկ Հարությունյանը տեղյակ՝ զոհերի, անհետ կորածների թիվը թաքցնելուց մինչեւ ռազմական օպերացիաների հրահանգավորում։

-Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական եւ բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհվել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։

-Ո՞ւմ հրահանգով են Ստեփանակերտում հումանիտար աշխատանք կատարելու պատրվակով Արցախ ուղարկված ոստիկանները խաբեությամբ տարվել Շուշի:

-Ո՞ւմ հրահանգով է ոստիկանական մեծ խումբը տեղավորվել մշակույթի տանը՝ դառնալով թշնամու թիրախ եւ ո՞վ է հրահանգել գաղտնի պահել՝ երբ եւ ինչ ողբերգական հանգամանքներում են սպանվել մշակույթի տանը պահվող տղաները:

-Ինչո՞ւ չի հրապարակվում զոհերի եւ անհետ կորածների այս պահին հաստատված վերջնական ցանկը, որն Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ է:

-Ինչո՞ւ անգամ կապիտուլյացիայից հետո շարունակեցիք զիջել բուն Լեռնային Ղարաբաղի տարածքները։

- Ո՞վ է արգելել Զինված ուժերին խոցել Ադրբեջանի նավթագազային համակարգը, որը հասանելի է Պաշտպանության բանակին։

-Ո՞վ է որոշել հանձնել Շուշին եւ ինչո՞ւ։

-Ո՞ւմ հրահանգով է արգելվել փորձառու գեներալների, Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների ներգրավվումը պատերազմական գործողություններում։

-Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է, որ Նիկոլի Փաշինյանը հոկտեմբերի 19-ին մերժել է ավելի հայանպաստ տարբերակով պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը:

-Նախքան ստորագրումը Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է կապիտուլյացիոն պայմանագրի բովանդակությանը եւ ինչո՞ւ է թույլ տվել, որ Արցախի ժողովրդի քվեն չստացած մեկը որոշի Արցախի ճակատագիրը՝ հանձնելով երկրի 75 տոկոսը: Նույն այդ մեկն, ի դեպ, խոստանում էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծի Արցախի ժողովուրդը եւ ասում էր, թե բանակցային սեղան է վերադարձնում Արցախը: Վերադարձրե՞ց:

Շարքը՝ շարունակելի...

Վեհափառ Տե՜ր, համոզված եմ՝ այն փաստը, որ Դուք առանց երկմտելու ընդունել եք Արայիկ Հարությունյանին, նրա հետ լուսանկար եք հրապարակել, ապացույցն է այն բանի, որ ստացել եք այս եւ մյուս հարցերի պատասխանները։ Եվ վստահ եք, որ հարցերում շարադրված ճշգրիտ փաստերը «հորինված թեզեր» են: Հուսով եմ՝ շուտով կլուսավորեք նաեւ ժողովորդին, որի մեծ մասը, կրկնում եմ, խելագարված փնտրում է այս հարցերի պատասխանները։

Լավ ճանաչելով Ձեզ, կասկած անգամ չունեմ, որ շուտով այցելելու եք Արցախ՝ սեփական աչքերով ու ձեռքերով շոշափելու բոլոր «հորինված թեզերը», որոնք վկայում են նախապատրաստված կապիտուլյացիայի եւ Հայաստանի ու Արցախի դավաճան ղեկավարության կողմից մեր ժողովրդին պատուհասած արհավարքի հետեւանքների մասին։ Իսկ այդ «հորինված թեզերը» մեկընդմիշտ հերքելու համար Արայիկ Հարությունյանի հետ հաջորդ լուսանկարը մոտ օրերս կհրապարակեք Շուշիից՝ ի ապացույց Արցախի ու Հայաստանի ժողովրդի մեծամասնության մոլորության:

Քրիստոնեական խոնարհությամբ՝

Միքայել Մինասյան»։

 Ավելին...

Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստման գործունեությունըՉինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ «Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով մահացել է գնդապետ Թիմուր Մյասնիկովը Հայրը սպանել է 2 մանկահասակ դստրերին«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Ավետ Բարսեղյանի ընտանեկան շքեղ հանգիստը Պորտուգալիայում. Բացառիկ լուսանկարներ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆՀռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՄարտի 29-ի աստղագուշակ