Պեսկով. Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում «միանգամայն սխալ է»
МеждународноеԱյս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ապրիլի 10-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Թուրքիան չի ճանաչում «Ղրիմի բռնակցումը»:
«Ղրիմի վերաբերյալ նրանց հայտարարությունը պատկանում է այն հարցերի դասին, որոնց շուրջ մենք դեռ լուրջ տարաձայնություններ ունենք: Բայց մենք հուսով ենք, որ մեր հետեւողական գիծը մեզ թույլ կտա համոզել թուրք գործընկերներին, որ Ղրիմի հարցում նրանց ներկայիս դիրքորոշումը այնքան էլ ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ միանգամայն սխալ է», - ասել է Կրեմլի խոսնակը: