Մահացել է Վարդան Գրեգորյանը՝ հայկական սփյուռքի լեգենդներից մեկը
ОбществоԿյանքից հեռացել է ականավոր հասարակական գործիչ, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի եւ նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
Վարդան Գրեգորյանը ծնվել էր 1934 թվականին Թավրիզում եւ երիտասարդ տարիքում գաղթելով ԱՄՆ՝ հաղթահարել էր բազմաթիվ դժվարություններ եւ փայլուն կարիերա կառուցել։ 1981-1989թթ․ նա Նյու Յորքի Հանրային գրադարանի նախագահն էր, 1997 թվականին գլխավորել էր Բրաունի համալսարանը։
2015 թվականին Վարդան Գրեգորյանը Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի հետ հիմնադրել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։