France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank Privilege Banking: IDBank's offer for the premium services fans «Transformation of the future»: TEDxMoskovyanStSalon conference 

Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը հնչել է հոկտեմբերի 19-ին․ ԱԽ քարտուղար

Politics

Պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և մենք կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Factor.am-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԱԽ գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։

«Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։ Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե հունիսին՝ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց օրեր անց, ԱԽ նիստին ներկայացրել է վերլուծություն ռազմաքաղաքական իրավիճակի մասին և ասել, որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան է, հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն, Արմեն Գրիգորյանը նախ ասաց, որ այդ նիստում Օնիկ Գասպարյանը զեկուցող չի եղել, ապա շարունակեց․

«Այն՝ ինչի մասին խոսում է Օնիկ Գասպարյանը եղել է օգոստոսի 21-ի զեկույցում, բայց այդտեղ ևս խեղաթյուրում կա։ Օրինակ ասում է, որ ռազմաքաղաքական կամ դիվանագիտական մեծ քայլեր ձեռնարկեք, ինքը մոտ 9-10 էջանոց զեկույց է ներկայացրել օգոստոսի 21-ի նիստում, և դիվանագիտության մասին մեկ բառ չկա։ Օնիկ Գասպարյանն ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, այլ ինքն ասում է՝ մենք արևելյան ուղղությամբ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ջախջախելու ենք թշնամուն։ Էդ ինչպե՞ս է Օնիկ Գասպարյան մտածում, որ կարող ենք մենք ջախջախել, երբ որ Թուրքիան է աջակցում։ Օնիկ Գասպարյանի հիմնական միտքն այն է եղել, որ Թուրքիան հնարավոր է արևելյան ուղղությամբ հարձակվի, և մենք մի նախադասություն էլ ենք հրապարկել, որպեսզի հստակ երևա, որ Գասպարյանի առաջարկը ոչ թե եղել է ռազմաքաղաքական կամ դիվանագիտական լուծում տալ, այլ ստեղծել աշխարհազոր, հրապարակային էլ է դա երևում, եթե հետ գնաք օգոստոս-սեպտեմբեր ամսիների գործողություններին, կտեսնեք, որ մենք շատ ինտենսից սկսել ենք խոսել աշխարհազորի ստեղծման մասին։ Օնիկ Գասպարյանը խնդիրների լուծումը տեսնում էր աշխարհազոր ստեղծելով և մեր որոշումը հիմնված է եղել նրա առաջարկի հիման վրա»։

Լրագրողի հարցին, թե Օնիկ Գասպարյանն առաջին անգամ ե՞րբ է ասել, որ պետք է պատերազմը կանգնեցնել, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ 2020թ․ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստին լայնածավալ քննարկում է եղել, որին մասնակցել են նաև նախագահը, կաթողիկոսը, ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարները, և այդ նիստին է Օնիկ Գասպարյանը 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքն ասել։

«Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի, բոքսի օրինակ է բերել և ասել, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, Օնիկ Գասպարյանը մանրամասներ էր ներկայացրել պատերազմի վերաբերյալ և ասել, որ «պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։

Այս հայտարարությունը միայն ամիսներ անց հերքեցին Կառավարությունից, սկզբից դա արեց ԱԽ քարտուղարը, ապա վարչապետը։ Օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, վարչապետ Նիկյոլ Փաշինյանը հայտարարեց, թե Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որեւէ աղերս եւ առնչություն չունի։

«Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առաջ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»,-հայտարարել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԳՇ պետը չէր կարող նման հայտարարություն անել սեպտեմբերի 30-ին, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով եւ միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը եւ ջախջախել նրա խմբավորումները»,- ասել էր նա։

Իսկ ահա հաջորդ օրը, ԱԽ գրասենյակը, հրապարակել էր գաղտնազերծված որոշ փաստաթղթեր Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ:

Ավելին...

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia