Հայերեն
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Շատ-շատ եմ ուշադրության կենտրոնում լինում, ինչից երբեմն նեղվում եմ»․ Ալեքսանդրա Սամուելենկո

Տեսանյութեր

Ալեքսանդրա Սամուելենկոն հեռուստադիտողներին հայտնի դարձավ դեռ տարիներ առաջ՝ մասնակցելով «Ցանկալի փեսացու» նախագծին։ Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավելու անհաջող փորձից հետո նա շարունակեց եթերում լինել արդեն որպես դերասանուհի։ Ալեքսանդրան հանդես է եկել «Չեյնջ» սիթքոմում, ներկայումս էլ նկարահանվում է «Մեծից փոքր» նախագծում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի քարտուղարուհու կերպարը։

 

Tert.am Life-ը Ալեքսանդրայի հետ զրուցել է ոչ միայն ստեղծագործական այս փուլի, այլև եթերային դադարի ու անձնական կյանքում եղած փոփոխությունների մասին։

 

Մեզ հետ զրույցի ընթացքում դերասանուհին ծիծաղելով նշեց, որ իրեն կրկին բաժին է հասել սիրուհու կերպար, բայց դերը միանգամից սիրել է ու խաղում է մեծ հաճույքով։

 

«Առաջարկը ստացել եմ սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանից։ Նորից սիրուհու կերպար եմ խաղում, բայց հումորային, թեթև ու հետաքրքիր դեր է, որն անկեղծ, շատ-շատ եմ սիրել։ Թեթև է ու ոչ այնքան սեքսուալ, սովորաբար, ինձ փորձում են միայն այդ տեսանկյունից ներկայացնել։ «Չեյնջ» սիթքոմում խաղալը նույնպես հետաքրքիր էր, բայց «Մեծից Փոքր»-ում Մկոյի հետ համագործակցությունը շատ ավելի լավ է, նկարահանումներն էլ, անկեղծ, Մկոյի հետ բավականին թեթև են անցում»,- ասաց Ալեքսանդրան։

 

«Չեյնջ» սիթքոմից հետո Ալեքսանդրայի մոտ եթերային դադար է եղել, որի ընթացքում հասցրել է իրագործել նպատակներից մեկը. «Ինքս ինձ հանգիստ էի տվել և կատարել ցանկություններիցս մեկը։ Վաղուց ուզում էի դիմահարդարման դասընթացների գնալ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Այս դադարը օգտագործեցի և նոր, հետաքրքիր մասնագիտություն ձեռք բերեցի։ Դեռ կիրառելու առիթ չի եղել, բայց ապագայում ինձ այդ ոլորտում ևս կփորձեմ»։

 

«Մեծից Փոքր» սիթքոմից դուրս Ալեքսանդրան այլ զբաղվածություն չունի։ Ըստ դերասանուհու` հայաստանյան շուկան փոքր է, արդյունքում առաջարկները քիչ են։ «Հայաստանի շուկայում երբեմն դժվար է։ Լինում է ժամանակ, միանգամից մի քանի առաջարկ եմ ստանում, նույնիսկ ժամանակս չի բավականացնում, լինում է նաև փուըլ, ընդհանրապես, առաջարկներ չեն լինում։

 

Սա շուկայի փոքր լինելու հետևանք է,- ասաց դերասանուհին` հավելելով, որ առաջարկների առատությունը երբեմն կարող է բարդացնել ընտրությունը,- երբ առաջարկներս շատ են, դժվար է որոշել, որովհետև պետք է ընտրեմ նրանք, որոնք մի քանի տեսանկյունից ձեռնտու կլինեն։ Բայց ամենից հաճախ ուշադրություն եմ դարձնում սցենարին, եթե ինձ դուր է գալիս, համաձայնում եմ։ Առաջնային պայմանն այն է, որ պետք է ինձ դուր գա ու հաճույքով անեմ այն, ինչ պահանջվում է»։

 

Անձնական կայնքի մասին մանրամասներ հայտնել Ալեքսանդրան չցանկացավ՝ նշելով միայն, որ ընտրյալ ունի։ «Անձնականիս մասին խոսել երբեք չեմ սիրել` չնայած այն քննարկվել է։ Ներկայումս սիրտս զբաղված է, կողքիս կա տղամարդ, բայց չեմ շտապում սոցցանցերում կիսվել լուսանկարներով։ Իհարկե, եթե ժամանակը գա, հարմար գտնենք, համատեղ լուսանկարներ կտեղադրենք, բայց առայժմ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»,- ասաց դերասանուհին։

 

Էկրանից սովորաբար սեքսուալ կերպարներով առանձնացող բարձրահասակ շիկահեր Ալեքսանդրան, պարզվում է, ուշադրության կենտրոնում լինել այնքան էլ չի սիրում։

 

«Ես շատ-շատ եմ ուշադրության կենտրոնում լինում, ինչից երբեմն նեղվում եմ։ Առհասարակ, գեղեցկությունն ինձ համար կարևոր բան չէ և երբեք էլ չի եղել։ Կարծում եմ, եթե մարդը հոգեպես վատն է, արտաքին սիրունությունն իրեն չի փրկի։ Ըստ իս` եթե մարդն ունի ներքին գեղեցկություն, արտաքնապես էլ հաստատ բոլորի համար գեղեցիկ կլինի։ Ինքս մարդուն գեղեցկությամբ չեմ գնահատում»,– ասաց նա։

Աղբյուր՝ Life.tert.am

Բռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակին