Հայերեն
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ 

«Փաստ». Ին­չի՞ մա­սին էր ակ­նար­կում 3-րդ նա­խա­գա­հը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղաքական իրողությունները հասել են մի հանգուցային կետի, որից հետո լուրջ տեղաշարժեր են սպասվում։ Բայց հանրության շրջանում դեռևս կուտակված բազմաթիվ հարցեր կան, որոնց պարզաբանումը իրադարձությունների փոթորիկների արդյունքում չկողմնորոշված մարդկանց դիրքորոշումների հստակեցման համար առանցքային գործոն կարող է լինել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, Արցախյան հիմնահարցին և կենսական նշանակություն ունեցող այլ խնդիրներին։

Եվ այս առումով բավական հետաքրքիր ուղերձներ են պարունակում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները։ Հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ վերջին շրջանում երրորդ նախագահը պարբերաբար ելույթներով է հանդես գալիս՝ լինեն դրանք հարցազրույցների, ասուլիսների, թե առանձին հայտարարությունների տեսքով։ Այս անգամ նա խոսեց իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից առաջ՝ դատարանի բակում։ Չնայած ելույթը կարճ էր, բայց ուշագրավ մեսիջներ կային։ Հիշեցնենք, որ դատարանի բակում Սարգսյանը մեկ անգամ ևս ելույթ ունեցել էր անցյալ տարի և հայտարարել էր, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այն ժամանակ շատերը չհասկացան, թե դատական նիստի հետ ի՞նչ առնչություն ունի Արցախյան հիմնախնդիրը։ Եվ ահա, պատերազմից հետո պարզ դարձավ այն ժամանակ Արցախյան հիմնահարցի շուրջ հնչած ահազանգերի նշանակությունը։

Այդ ահազանգերի անտեսման և Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց վարկաբեկման արշավի մասին կրկին բարձրաձայնելով՝ երրորդ նախագահը փորձում է անուղղակիորեն հասկացնել, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն իրականում ունեցել է Արցախյան հարցի ոչ հայանպաստ կարգավորման կամ, այսպես ասած, հակաղարաբաղյան ենթատեքստ, ինչի արձանագրումները մենք տեսնում ենք անցած տարի տեղի ունեցած պատերազմի արդյունքներով։ Բայց ուշագրավ է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, իսկ իշխանությունները Արցախի կարգավիճակի մասին կա՛մ լռում են, կա՛մ էլ ինչ-որ կցկտուր և անհոդաբաշխ հայտարարություններ են անում։ Եվ այս ենթատեքստում պետք է հասկանալ այն, որ այս անգամ ևս դատարանի բակում Սարգսյանը կրկնեց իր հայտարարությունն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ հիմքում դնելով Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը։ Իսկ հայկական պետականության՝ շարունակական ամրապնդման հարցը բազմաթիվ թելերով կապված է Արցախի սուբյեկտայնության խնդրի հետ։

Ուստի պատահական չէ, որ Սարգսյանը խոսում է քաղաքական խրամատը չլքելու մասին։ Խրամատում դիրքավորումը փաստում է հակառակորդի կողմից եկող վտանգը չեզոքացնելուն ուղղված պատրաստակամության մասին։ Սակայն այստեղ ուշագրավ է պետության և պետականության անվտանգության շեշտադրումը: Այսինքն, Սարգսյանի կողմից նշված քաղաքական խրամատն ուղղակիորեն վկայում է պետականությանը սպառնացող վտանգի մասին, իսկ այլ խոսքերով ասած՝ այսօր գործող քաղաքական մեծամասնությունը վտանգի է ենթարկում մեր պետականությունը։ Այսօր հասարակության առավել գիտակից հատվածն այն կարծիքին է, որ գործող իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն համապատասխան ձևով արձագանքել առկա մարտահրավերներին, դրա արդյունքում է, որ այսպիսի ոչ նախանձելի վիճակում ենք հայտնվել։ Լավ, այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ երրորդ նախագահը իշխանությունը զիջեց այսօրվա իշխանություններին։

Վերջինս իր հայտարարության մեջ դրա պատասխանն էլ է տալիս՝ հայտարարելով, որ ինքը կարող է հանուն ժողովրդի հեշտությամբ զիջել իր պաշտոնը և իշխանությունը, բայց երբեք չի լքի հայկական պետականությունը պաշտպանող խրամատը։ Այսպիսով, ըստ երևույթին, Սարգսյանն այն ուղերձն է հղում, որ իր գլխավորած քաղաքական պայքարը պաշտոնի և իշխանություն ստանալու համար չէ, այսինքն՝ այն աթոռակռվի տրամաբանությունից դուրս է։ Պատահական չէ, որ իշխանամերձ քարոզչամեքենան փորձում է ողջ քաղաքական պայքարը ներկայացնել «հների ու նորերի» և պարզ աթոռակռվի տրամաբանության մեջ:

Սա հակսանալի է գործողների պարագայում, սակայն փաստացի Սերժ Սարգսյանն իրեն այդ տրամաբանությունից դուրս է դնում։ Բայց հեշտությամբ իշխանությունը զիջելու մասին իր հայտարարությամբ երրորդ նախագահը նաև ակնարկում է, որ հանուն ժողովրդի ու հանուն պետականության գործող իշխանությունները տրամադրված չեն զիջել իրենց իշխանությունը, ամբողջ ուժով սոսնձվել են իրենց աթոռներին և պատրաստ են իրենց իշխանությունը պահել անգամ մեր պետականության թուլացման հաշվին»:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ