Հայերեն
Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին 

Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ժողովո՛ւրդ ջան, արթնացե՛ք, ժամանա՛կն է:

Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում այսուհետ լռելը հավասարազոր է մեր երեխաների, մեր սերունդների և մեր երկրի հանդեպ հանցանք գործելուն։ Յուրաքանչյուր հայ պետք է սթափ գիտակցի, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մշտապես լսել էինք մի բան՝ սպասվելիք պատերազմը լինելու է կարճատև և հենց կարճ պատերազմի հետևանքով էլ «լուծվելու է հողերի հարցը», սակայն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար ամենադաժան ու երկարատև պատերազմի միջոցով լուծեց հարցը։

Բոլորս հասկանում ենք, որ այս իշխանություններին շատ քիչ ժամանակ մնացել, սակայն յուրաքանչյուր օրը մեր ժողովրդին ու մեր երկրին ի վնաս է աշխատում։ Միամտություն է կարծել, որ մարդը, որը ստել է 3 տարի շարունակ, այժմ հնարավոր է` իր խոստումները կատարի։ Հետևաբար, չպետք է հավատալ սուտ խոստումներին։

Մեր առաջնահերթ խնդիրն է օր առաջ ազատվել մի մարդուց, ով իշխանության գալու օրվանից անդադար ստել է սեփական ժողովրդին և երկիրը տարել դեպի կործանում:

Փորձեմ թվարկել այս պահին մտաբերած մի քանի խոստում, որոնք տրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն այդպես էլ չեն կատարվել։

Այսպես, իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր

Ստեղծել ռազմարդյունաբերական հզոր համալիր, փակել 80-ականների զենքերի «ամոթալի» էջը, մինչդեռ հենց Փաշինյանն է գնել հայտնի Սու-30-երը, որոնք այդպես էլ օդ չբարձրացան պատերազմի օրերին, երբ կար դրանց անհրաժեշտությունը։
Բարելավել հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, սակայն հենց այդ խոստման ֆոնին արվում է հայտարարություն, որ ռուսական ռազմաարդյունաբերության պարծանքը համարվող «Իսկանդեր» մարտավարական համալիրը արդյունավետ չի գործում։
Ստեցին` ասելով թե «օդը փակ է», սակայն մեր պարտության պատճառը եղավ «օդը բաց» լինելը։
Իսպառ վերացնել կոռուպցիան, մինչդեռ, ըստ միջազգային կառույցների զեկույցների, համակարգային կոռուպցիան Հայաստանում չի վերացել։
Կոպեկ առ կոպեկ վերադարձնել «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ։
Բյուջեն ավելացնել 100 միլիոն դոլարով, իսկ այսօր մենք բախվել ենք բյուջեի դեֆիցիտի։
Զերծ մնալ դատավորների վրա ճնշում գործադրելուց, բայց այսօր դատավորները գտնվում են քաղաքական աննախադեպ ճնշման տակ և անվանարկվում են հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հրապարակային նրանց վրա դաջելով «պատերի տակ վնգստացողի» պիտակը։
Վերացնել տնտեսական մենաշնորհները, մինչդեռ մենաշնորհային համարվող ապրանքների շուկաներում այդպես էլ փոփոխություններ չարձանագրվեցին։
Իմանալով հանդերձ պատերազմի վտանգի մասին՝ բանտարկվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ում վերագրված մեղքերը մինչև այսօր չեն ապացուցվել:
Ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները, սակայն այդ լիազորությունները 7-րդ գումարման ԱԺ-ում միայն կրճատվել են։
Բացառել պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելը, մինչդեռ կան գործարար պատգամավորներ և նախարարներ։
Ապաքաղաքականացնել ԲՈՒՀ-ը, սակայն իշխանությունները կենաց֊ մահու կռիվ են տալիս ԲՈՒՀ-ի ռեկտորների պաշտոններում յուրայիններին նշանակելու համար։
Զերծ մնալ քաղաքական վենդետայից, բայց այսօր Հայաստանում իշխանությանը չհարող քաղաքական գործիչներն ուղղակիորեն թիրախավորվում են։
Բացահայտել և պատժել «Մարտի 1-ի» պատասխանատուներին, մինչդեռ չկա՛ որևէ դատական վճիռ կամ հանցանքն ապացուցված պատասխանատու։
Ամուլսարի հանքի շահագործման հարցում առաջնորդվել բացառապես բնապահպանների գնահատականներով, մինչդեռ Փաշինյանն օրեր առաջ արեց հանքի բացման անոնսը՝ առանց հաշվի առնելու անգամ իր կառավարության ձեռքում եղած փորձագիտական եզրակացությունը։
Վերաբացել «Նաիրիտը» և ստուգել գործարանի վարկային պատմությունը․ Նաիրիտը այսօր թալանվում է, իսկ արժեքավոր սարքերը՝ մաս-մաս վաճառվում արտերկրում։
Բացառել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը պետական կառավարման համակարգում. այսօր պետական համակարգը վերից վար կոմպլեկտավորված է հենց «խնամի֊ծանոթ֊բարեկամներով»։
Բազմամիլիոնանոց ներդրումներ բերել Հայաստան, մինչդեռ հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ չկան։
Նոր որակի բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները․ այսօր Սփյուռքն իրեն խաբված, մոռացված է համարում և ամոթահար է։
Զերծ մնալ կադրային ջարդ իրականացնելուց, մինչդեռ ողջ պետական համակարգը մաքրվեց «սևերից» ու «նախկիններից» և փոխարինվեց յուրայիններով։
Վերացնել 30 տոկոսանոց աղքատությունը․ Հայաստանում հեղափոխությունից շուրջ երեք տարի անց աղքատությունը 30 տոկոս է, ավելին՝ հանձնված տարածքներից փախստականների ճակատագիրն առկախված է։
Բարելավել բիզնես միջավայրը ՓՄՁ-ի համար, սակայն հարկային բեռի «առյուծի բաժինն» այսօր դրված է հենց ՓՄՁ-ի վրա։
Վարել աշխատանքի խրախուսման քաղաքականություն, բացել նոր աշխատատեղեր, մինչդեռ Հայաստանում հեղափոխությունից հետո կրճատվել է 70 հազար աշխատատեղ։
Փաշինյանը Գավառում ցույց տվեց 589 մլն դոլարի ներդրումների ծրագրերի ցուցակ, որից մինչ օրս տեղեկություն չկա։
Վերացնել սուպերվարչապետական համակարգը․ այն այսօր ավելի է ամրապնդվում։
Չթանկացնել խմելու ջուրը և մյուս կոմունալ ծառայությունների վարձավճարները․ դրանք թանկացան խոստումը տալու անմիջապես հաջորդ օրը։
Գազի գնի իջեցման շուրջ բանակցել ռուսական կողմի հետ․ գազի գինը այս ընթացքում հասցրել է թանկանալ երկու անգամ։
Փոփոխություններ անել ՀՀ ընտրական օրենսգրքում, ինչը չի արվել։
Կրճատել պետական պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը 6 միլիարդից հասել է 9 միլիարդի։
Վատ կառավարիչներին անմիջապես հեռացնել զբաղեցրած պաշտոններից, սակայն ձախողած կառավարիչները համառորեն շարունակում են պաշտոնավարել՝ ունենալով զրո ՕԳԳ։
Բացառել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, մինչդեռ ուժայինները շարունակում են կալանավորել քաղաքական գործիչների` նրանց քաղաքական հայացքների համար։
Դեպի Հայաստան աննախադեպ ներգաղթ կազմակերպել. այսօր ականատես ենք նախադեպը չունեցող արտագաղթի։
Վերացնել մեկ անձին (վարչապետին) չափից շատ լծակներ տալու արատավոր պրակտիկան (Ոստիկանության, ԱԱԾ-ի ենթակայության և այլն)․ այսօր, սակայն, Փաշինյանը իր ձեռքում է պահում ուժային կառույցների կոորդինացումը՝ օգտագործելով համապատասխան լծակները։
Չներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որը ներդրվեց հեղափոխությունից անմիջապես հետո։
Նվազեցնել քաղաքացիների հարկային բեռը, մինչդեռ Հայաստանում հեղափոխությունից հետո ներդրվեցին 10-ից ավելի նոր հարկատեսակներ, եղածներն էլ բարձրացվեցին։
Վերացնել կարմիր գծերը, մինչդեռ դրանք առ այսօր առկա են Երևանի փողոցներում։
Զրոյացնել արագաչափերի տուգանքները, իսկ դուք այսօր ստանում եք տուգանքների ծանուցումներ։
Արցախյան բանակցությունները վարել թափանցիկ, չանել ոչ մի քայլ՝ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու։ Արդյունքում՝ պարտված պատերազմ և գաղտագողի կնքված ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր։
Փաշինյանը ստել է պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ին նա պնդում էր, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, մինչդեռ Շուշին արդեն վաղուց ընկած էր:
Փաշինյանը խոստանում էր անհրաժեշտության դեպքում չհապաղել և «Իսկանդերով» հարվածել Բաքվին, սակայն արդյունքում՝ պարզվեց, որ «Իսկանդերով» հարվածել են, սակայն հարվածը բաժին է հասել հայկական Շուշիին։

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի