Հայերեն
Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի 

Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան

Armday.am կայքի հիմնադիր Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ասա' ինձ, «ժողովուրդ», հիշու՞մ ես...

Երկար տարիներ առանց երկար բարակ մտածելու ձայնակցում էիր անվճար բամբասողներին, վճարովի զրպարտողներին ու ստախոսներին, և անդադար կրկնում, բողոքում ու բղավում էիր` «...հասե~ք, սպանել են, քանդել են, թալանել են, ավերել են...»:

Բողոքում և բղավում էիր այն ժամանակ, երբ իրականում` ոչ սպանել էին, ոչ քանդել, ոչ թալանել, ոչ էլ ավերել էին քո տունն ու քո երկիրը:

Բողոքում և բղավում էիր այն ժամանակ, երբ երեխաներդ ու թոռներդ թռվռալով խաղում էին այգում ու բակում, ուրախ-ուրախ, առանց դիմակի գնում էին մանկապարտեզ, դպրոց ու համալսարան, բանակ էին գնում` ծառայում էին պատվով ու արժանապատվությամբ, իսկ դու աշխատում էիր, տոներ էիր տոնում, հարսանիք անում, ամուսնանում, և երեխաներ ու թոռնիկներ ունենում:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ պատերազմ չկար, չէր էլ կարող լինել, իսկ թշնամին չէր հանդգնում լայնածավալ պատերազմ սկսել (մեկ անգամ փորձեց, և չորս օրում ջախջախվեց), կամ մոտենալ քեզ, ինչ մնաց թե հարձակվեր, հաղթեր, զանգվածաբար սպաներ ու գերեվարեր քո հարազատներին, իսկ դրանից հետո արդեն Հայաստանում` քո տնից դուրս հաներ քեզ:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ չէիր էլ հիշում, կամ մտածում քո ընտանիքի անվտանգության, կամ թուրքի սպառնալիքի տակ բնակավայրդ լքելու և տունդ հրդեհելու մասին:

Այո` բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների և անարդարությունների էիր բախվում, բայց միևնույնն է` ներքուստ հանգիստ էիր:

Բողոքում էիր, բայց հոգու խորքում անհոգ էիր...

Անհոգ էիր, որովհետև այդ ժամանակ կար պետություն, որը հոգ էր տանում քո անվտանգության համար, իսկ դու` մեկ լավ, մեկ վատ, մեկ` սովորական, բայց ապրում էիր քո կյանքով և օրվա խնդիրներով: Իսկ քո բոլոր բողոքները, դժգոհությունները, խնդիրներն ու մտածմունքը զուտ կենցաղային էին` քո տան ներսի, քո երկրի ներսի:

Հիշու՞մ ես, «ժողովուրդ», մի ժամանակ պետություն կար...

Իսկ հիմա ի՞նչ է մեր վիճակը, «ժողովուրդ»...

Դարձել ենք մեր կյանքն ու ընտանիքի գոյությունը վտանգած, հոգիներս բզկտված, ողբի և լացի մեջ խեղդված, անդառնալի կորուստներ կրած, և ամեն ժամ հիվանդության ու մահվան հետ առերեսվող, սգավոր ու մոլորված մարդկանց բազմություն:

Դարձել ես դաժանորեն խաբված, առհամարված ու անօգնական դիմակավոր մարդկանց համախումբ:

Դարձել ես ներսից ջախջախված պետության և մազից կախված երկրի տարածքում բնակվող, ծաղրված, դժբախտ, տխուր, անտարբեր, նյարդային, հայհոյող և անիծող մարդկանց հանրույթ: Իսկ աշխարհասփյուռ հայությունը վերածվել է օտար պետություններում գլխիկոր դեգերող, նվաստացած ու խեղճացած մարդկանց համայնքի:

Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպես և երբ է լինում:

Հավանաբար 100 տարի պետք է անցներ, որ մոռանայիր, թե ինչպես է լինում դա:

Ասա ինձ, «ժողովուրդ», մի՞թե դու սա էիր ուզում:

Հայտարարում էիր, որ պարզապես ուզում էիր ավելի լավ ապրել` ուրիշ ոչինչ:

Այդպես չէ՞...

Սակայն` ոչ...

Հավանաբար հենց սա էիր ուզում, որովհետև այսօր էլ` այդ նույն անվճար բամբասողներն ու վճարովի ստախոսները Եռաբլուրում ոտնակոխ են անում քո հերոսաբար զոհված հարազատի շիրիմը, իսկ դու լռում ես...

Որովհետև այսօր էլ քո հայրենիքն ու հայրենակցի հողն ու տունն են առանց կռվի հանձնում թշնամուն, իսկ դու լռում ես...

Որովհետև թշնամու կողմից գերեվարված քո հարազատին չեն վերադարձնում, իսկ դու` լռում ես...

Որովհետև քեզ ամեն քայլափոխի խաբում և ծաղրում են, ասելով, թե իբր` քո հայրենիքի կորստյան, հարազատի զոհվելու, անհետ կորչելու, վիրավորվելու և գերեվարվելու իրական մեղավորները մեղավոր չեն, իսկ դու լռում ես...

Դու ոչ միայն շարունակում ես հավատալ բացահայտ ստին ու կեղծիքին, այլ նույնիսկ չես էլ փորձում պարզել, թե իրականում ինչու է զոհվել, անհետ կորել, գերեվարվել, կամ վիրավորվել քո որդին, եղբայրը, քույրը, հարազատը, ընկերը, բարեկամն ու հայրենակիցը, և ովքե՞ր են մեղավոր դրանում:

Դու բավարարվել ես հերթական այն ստով, որ բացի մեղավորներից բոլորը մեղավոր են:

Դու չես էլ ուզում հետամուտ լինել` պարզել իրականությունը:

Դժվար է հավատալը, որ դու հենց սա էիր ուզում...

Ի՞նչ է պատահել քեզ հետ, «ժողովուրդ»...

Դու դադարե՞լ ես սիրել քո հարազատին, քո հայրենիքն ու քո հայրենակցին:

Դու դադարել ես զգալ ու մտածե՞լ...

Դատարկ, հիմար և պարզունակ սուտը քեզ համար շատ ավելի՞ն է, քան քո հայրենիքն ու հարազատի կյանքը:

Ինչու՞ այսպիսին դարձար...

Այս ի՞նչ ես անում դու քո ընտանիքի, պետության ու հայրենիքի հետ, «ժողովուրդ»:

Իսկ հետո՞... հետո ի՞նչ ես անելու...

Ի՞նչ ես պատասխանելու քո սերունդներին, «ժողովուրդ»:

Ո՞նց ես ապրելու...

Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆՀռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՄարտի 29-ի աստղագուշակԱլիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՂրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը հասել է Գազա (լուսանկարներ) Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ռուս ոստիկանը բռնաբարել է իր ընկերոջ վեցամյա տղայինԳործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հրազդանում տղամարդիկ հավաքվել են ընթրել, օղի խմել․ հավաքույթն ավարտվել է սպանությամբ Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՀայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի՝ հայ ժողովրդի շահերին հակասող վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա