Հայերեն
Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից 

Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվում բողոքներ այն մասին, որ հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից, քանի որ անկանխիկ եղանակով գումարի վճարումը շարունակելու համար չեն կարողանում տարեկան 1 անգամ բանկ այցելել։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Արձանագրվել են դեպքեր, երբ անկողնային վիճակում գտնվող կենսաթոշակառուի ազգականը ստիպված է եղել անկողնային կենսաթոշակառուին ավտոմեքենայով մոտեցնել բանկի մասնաշենքի մոտ, որպեսզի բանկի տեսախցիկը ֆիքսի ավտոմեքենայում պառկած կենսաթոշակառուին և հնարավոր լինի շարունակել նրան հասանելիք կենսաթոշակը վճարել անկանխիկ եղանակով։

Խնդիրն ունի տարիների պատմություն, իսկ օրենսդրական փոփոխություններն այդպես էլ այն չեն լուծել։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում ու հաղորդումներում արձանագրված է, որ տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում կենսաթոշակի մեխանիկական դադարեցումը վիճահարույց է։

Այս կանոնը շատ դժվարություններ է առաջացնում հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող, այդ թվում՝ տարեց մարդկանց կյանքում:

Բազմաթիվ բարձաձայնումներից հետո՝ 2020 թվականի մարտի 4-ին Ազգային ժողովն ընդունեց օրենքում փոփոխություն՝ անձամբ բանկ ներկայանալու պահանջի հարցում նախատեսելով բացառություններ:

Ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկը կարող է հաստատել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ նշված կարգավորմանը հաջորդեց ՀՀ պարետի ցուցումը, որով կենսաթոշակառուների (նպաստառուների) համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը:

Սեպտեմբեր ամսին միայն Կառավարությունը սահմանեց, որ շահառուի Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ.

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները և մշտադիտարկումը վկայում են, որ գործնականում բանկի աշխատակիցները չեն այցելում շահառուի գտնվելու վայր եւ ոչ բոլոր բանկերն են ներդրել կամ կիրառել տեղեկատվատեխնիկական միջոցներ։

Այսինքն, փոփոխությամբ նախատեսվել է բանկի հայեցողական մոտեցումը «կարող է» բառի ամրագրմամբ՝ որպես կենսաթոշակի իրավունքի իրացման պայման:

Այլ կերպ ասած, համոզվելու պարտավորությունն առ այն, թե արդյոք կենսաթոշակառուն Հայաստանում է, թողնվել է բանկի հայեցողությանը կամ կամքին․ բանկը կարող է իրականացնել, կարող է և չիրականացնել:

Արդյունքում, ստացվում է այնպես, որ բանկին վերապահվել է այնպիսի իրավասություն, որի իրականացումից կախված է հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող, այդ թվում՝ տարեց մարդու կենսաթոշակ ստանալը: Բայց, քանի որ այս իրավասությունը հայեցողական է, գործնականում այն պատշաճ չի իրացվում, ինչն էլ հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:

Առհասարակ, հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց իրավունքները բնույթով զգայուն են, ու պետությունն է իր պոզիտիվ պարտավորությունների առավելագույն կիրառությամբ պետք է ապահովի նրանց իրավունքները:

Կոնկրետ խնդրի հետ կապված՝ ակնհայտ է, որ հայեցողական լիազորությունների ամրագրումը չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ դրանք գործնականում իրացում չեն ստանում: Ընդ որում, այս խնդիրն ունի համակարգային բնույթ եւ առկա է նաև այլ ոլորտներում:

Հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում խոսքը հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց մասին է, որոնք առանց այն էլ գտնվում են խոցելի վիճակում, պետությունն իր պոզիտիվ պարտավորությունները պետք է գործադրի այնպես, որ ամրագրի բանկի ուղիղ պարտավորությունը և բացառի որևէ հայեցողական մոտեցման հնարավորություն:

Ուստի, նկատի ունենալով, որ օրենքով կենսաթոշակների վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունների համար հստակ պահանջի առաջադրումը, պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը վերապահված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այն խնդրի լիարժեք լուծման նպատակով պետք է կատարի իրավական ակտերում փոփոխություններ կամ ապահովի օրենքից բխող իրավունքահեն միասնական պրակտիկա:

Այսպիսով, օրենքի դրույթների կյանքի կոչումն արդեն 6 ամիս է չի ապահովվում, ինչի արդյունքում մարդու իրավունքները մնում են խախտված։

Պետությունը պետք է հատկապես կենսաթոշակային հարցերով մարդկանց իրավունքների լիարժեք ապահովման նպատակով սահմանի հստակ կարգավորումներ՝ բացառելով ընտրողական մոտեցման որևէ հնարավորություն կամ մեկնաբանություն։

Ստացվում է, որ ռազմավարական տարբեր փաստաթղթերում տարիներ շարունակ ամրագրվում են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառման, հավասար հնարավորությունների ստեղծման, նրանց նկատմամբ հարգանքի ապահովման և այլն, բայց գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքի հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՔաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը որպես ՀԱՊԿ անդամ․ Տասմագամբետով Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱրմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Կենդանակերպի նշաններ, որոնք ֆինանսական հաջողություններ կունենան ապրիլի կեսերից Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում «Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ագրոէլեկտրական արևային պարկ