Հայերեն
ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը 

Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից ու ասի՝ ռադդ քաշի

Տեւական դադարից հետո Հայրենիքի փրկության շարժումը կրկին վերադառնում է ակտիվ փողոցային պայքարի։ Այսօր՝ փետրվարի 20-ին, համապետական հանրահավաք է հրավիրված Ազատության հրապարակում։ Վերջին օրերին մտավորականներ, արվեստի, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են անում՝ այդ օրը գալ հրապարակ, պայքարել, հասնել իշխանությունների հրաժարականին, թույլ չտալ, որ Սյունիքն էլ կորցնենք։

Դեկտեմբերի վերջերին, երբ Նիկոլ Փաշինյանն օրակարգ բերեց արտահերթ ընտրությունների հարցը, շարժման թափն ակնհայտորեն թուլացավ։ Քանի որ լիդերությունը ստանձնած վեցնյակում կիսվել էին կարծիքները, ոմանք որպես իշխանափոխության հասնելու ճանապարհ՝ այլեւս դիտարկում էին ոչ թե փողոցը, այլ արտահերթ ընտրությունները, հատկապես, որ մեկ ամսից ավելի բազմամարդ հանրահավաքներ էին արել, բայց Նիկոլ Փաշինյանին չէին կարողացել պոկել իր աթոռից։ Մենք այս ընթացքում քանիցս անդրադարձել ենք ընդդիմության ներքին տարաձայնություններին, որն ուղղակի ազդեցություն է ունենում փողոցային պայքարի վրա։

Հիմա, երբ իշխանությունը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների այլեւս չի գնում, ընդդիմությունը վերադարձել է ելման դիրք։ Մեզ ասացին, որ այսօրվա հանրահավաքով սկիզբ է դրվում պայքարի նոր փուլի, ընդդիմությունն ակտիվ անհնազանդության ակցիաներ է իրականացնելու, քայլերթեր, տարբեր միջոցառումներ է կազմակերպելու, կրնկակոխ հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության ներկայացուցիչներին ու տարբեր ակցիաներով փորձելու է նրանց կյանքը «դժոխքի վերածել»։
Ա

յսօրվա հանրահավաքը, որը հատուկ նշանակվել է ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, մանրակրկիտ է մտածվել։ Հատուկ ուշադրություն են դարձրել հարթակից հնչող ելույթներին, հնարավորինս հարթակից հեռու են պահելու «նախկին ռեժիմի» կարկառուններին, որոնք ժողովրդի մոտ միայն վատ ասոցիացիաներ են առաջացնում։ Այդուհանդերձ, մեզ ասացին, որ ելույթ ունեցողների մեջ այսօր ՀՀԿ-ական էլ կլինի։ Որոշել են հավաքվածներին չծանրաբեռնել ելույթներով։ Դրանք կլինեն 4-ը կամ 5-ը։ Հանրահավաքը կվարի ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ըստ նախնական պայմանավորվածության՝ ելույթ կունենան Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում՝ Արթուր Վանեցյանը ու եւս մեկ հոգի ՀՀԿ-ից։
Ընդդիմադիր լիդերները կհայտարարեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ իրենց վճռականության մասին, քաղաքացիներին հստակ գործողությունների կոչեր կարվեն։ «Ամեն բան լինելու է Սահմանադրության շրջանակներում, մենք չենք պատրաստվում սահմանադրական կարգ տապալել»,- ասաց մեր աղբյուրը։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատրաստ է ընդհանրապես չերեւալ քաղաքացիների աչքին, միայն թե նրանք գիտակցեն, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ հայրենիքի փրկության հարցն է դրված․ «Գիտեք, մարդկանց մոտ թյուրիմացություն է, թե սա նախընտրական պայքար է եւ վարկանիշի կամ իշխանության կռիվ է։ Այդպես չէ։ Սա արցախյան պայքար-2-ն է, որպեսզի փրկենք հայրենիքը թուրքերի կամ ադրբեջանցիների կամակատարներից։ Ուստի մենք առաջին օրից ենք հայտարարել, որ մեր պայքարը մանդատների համար չէ։ Մեր պայքարը 5 հազար զոհված տղերքի համար է, 10 հազար ք/կմ-ի վերադարձի համար է, ազգային արժանապատվությունը վերադարձնելու համար է։ Թող սա հեռանա, ու երբ կլինեն ընտրություններ, ժողովուրդ, ում ուզում եք, ընտրեք»։ Հետաքրքրվեցինք՝ շարժումը նոր գործիքակազմ ունի՞ իշխանության դեմ պայքարում, թե՞ կրկնելու են անցած ամիսների սցենարը, մարդիկ հավաքվելու են, հետո տուն գնան։

«Այսինքն, ի՞նչ եք ուզում․ կոչ անենք՝ մարդիկ գնան, Չապաեւի թուրը վերցնեն ու քաղաքացիական պատերա՞զմ սկսեն։ Ես դրան դեմ եմ, ուղիղ եմ ասում։ Այսինքն, կրկնենք այն, ինչ «Սասնա ծռե՞րն» արեցին, մտնենք ոստիկա՞ն սպանենք։ Այո, մարդիկ գուցե հիասթափված են, եւ այդ հիասթափությունն առաջացել է նրանից, որ այս հողատու պադոշի մաշկը անգլիական պադոշից էլ հաստ է։ Վրաստանում վարչապետը ընդդիմադիր լիդերի ձերբակալության անհամաձայնության համար հրաժարական տվեց։ Հասկանո՞ւմ եք, ոնց որ ինձ ձերբակալելու համար Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար։ Բայց մարդը 5 հազար մարդու գլուխ է կերել, հրաժարական չի տալիս։

Հետեւաբար, պետք է մեր հավաքները կազմակերպենք ավելի արդյունավետ, ավելի հաճախակի, ուժեղացնենք պայքարը։ Անհնազանդության գործողություններ պետք է անել։ Նիկոլ Փաշինյանը ուր գնում է, պետք է թքեն իր ճակատին։ Քանի Նիկոլը գնում է ինչ-որ տեղեր, ու հայտնվում են բեմադրված «պատահական» մարդիկ, ովքեր ծափահարում են իրեն, ինքը կարող է ասել․․․ Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից, պետք է գնա ու ասի՝ ռադդ քաշի։ ․․․Ես հանրության վրա չեմ գցում, բայց հողատուն պետք է հասկանա, որ իր քաղաքական գործունեությունը որեւէ կարգավիճակով դժոխքի է վերածվելու»։

Նկատենք, որ իշխանության ճամբարում եւս ակտիվ աշխատանքներ են նկատվում այսօրվա հավաքին ընդառաջ, անցած օրերին քրեական գործերի տարափ տեղաց՝ հիշել են ոչ միայն նախկիններին, այլեւ գործող, բայց իշխանությանը քննադատող համայնքապետերին, մասնավորապես՝ Մեղրիի քաղաքապետին, ով մասնակցել է պատերազմին ու այսօր էլ կանգնած է թշնամուն դեմ-հանդիման։

Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԽոշոր վթար. կա զոh և տուժածներՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլՍարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1,335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծելՋոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմումMantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը