Հայերեն
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 

Բնակչության ավելացում, տնտեսական հեղափոխություն, բարեկեցություն․ ինչ խոստումներով եկավ իշխանությունը, և ինչ պատկեր ունենք այսօր

ՀՀ գործող կառավարությունն իշխանության եկավ ծայրահեղ աղքատության վերացման, համախառն ներքին արդյունքի ավելացման, տնտեսական հեղափոխություն իրականացնելու և մի շարք այլ խոստումներով։ Իշխող դաշինքի նախընտրական կարգախոսն էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»։

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին՝ 2018թ․-ի օգոստոսի 17-ին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շուրջ երեք ամսվա ընթացքում տնտեսության մեջ կատարված փոփոխություններին՝ նշելով, թե սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխություններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, սակայն դրանք շրջանցել են ՀՀ-ն։

2020-ի սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի սկսելուց 6 օր առաջ ՀՀ վարչապետը ներկայացրեց ռազմավարություն, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ն 2050 թվականին։ Նշենք, որ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ սպասվող պատերազմի մասին խոսել է դեռևս 2020-ի օգոստոսին՝ նշելով, որ պետք է կանխել այն։

Ռազմավարությունը ներկայացնելիս Փաշինյանը նշեց, որ այդ ռազմավարության իրականացման համար ձևակերպել են 16 մեգանպատակ, որոնցից էին պաշտպանված ՀՀ-ն, մեծ հայրենադարձությունն ու ինտեգրումը և այլն։

Բնակչության թվի ավելացման, տնտեսության զարգացման ու պետական պարտքի հայտարարությունների ֆոնին այսօր՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից՝ 2,5 և ռազմավարության ներկայացումից 5 ամիս անց ՀՀ-ում ունենք հետևյալ պատկերը․

փետրվարի 16-ի դրությամբ հրապարակված տվյալների հանրագումարով՝ հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 3849-ի,

· փետրվարի 19-ի դրությամբ մահացել է կորոնավիրուս ունեցող 3955 անձ, որոնցից 797-ը՝ այլ պատճառով,

· ՀՀ պետական պարտքը մոտենում է 9 մլրդ դոլարի շեմին։

Իշխանության խուստումների, ռազմավարության հիմնական կետերի ու առկա պատկերի բվերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Նրա դիտարկմամբ՝ տարբեր ոլորտներում ականատես ենք լինելու հստակ դրսևորվող կոլապսային երևույթների։ «Ինչ ասում է օրվա իշխանությունը, պետք է սպասել դրա հակառակը»,-նշում է նա՝ ներկայացնելով իշխանության հիմնական խոստումներն ու առկա իրավիճակը։

Ստորև ներկայացնում ենք նրա դիտարկումները․

Արտահանման ավելացում

Իշխանությունները խոստանում էին տնտեսական հեղափոխության մոդելը, որը պետք է հենված լիներ արտահանման վրա։ Ունենք հետևյալ փաստերը՝ 2018թ․-ին, երբ իշխանզավթեցին, այդ ժամանակ՝ տարվա 4 ամիսներին, մենք ունեինք մոտավորապես 27 տոկոս արտահանման աճ։ Այս իշխանության օրոք արտահանման աճը նվազեց շուրջ 2,5 անգամ։ 2018-2019 թվականներին ունեցանք շուրջ 10 տոկոս արտահանման աճ։ Հեղափոխությունը նշանակում էր գոնե եղած տեմպը պահպանել ու ավելացնել, բայց մենք ունեցանք տեմպի նվազում, իսկ 2020-ն ավարտեցինք արտահանման 4 տոկոս անկմամբ։

Ըստ Ավետիսյանի՝ իշխանության պնդումը, թե արտահանումն ավելացել է, մանիպուլյացիա է․

Չեն ասում, որ արտահանման մեջ իրենց օրոք հանքարդյունաբերությունը հասել է 33 տոկոսի՝ էապես աճելով։ Նշենք նաև, որ իրենք խոսում էին բնապահպանությունից։ Աճել են մեր կողմից արտահանվող ապրանքների գները, ինչի հաշվին էլ նկատվում է որոշակի ակտիվացում։ 2018 թվականին, երբ վերցրին իշխանությունը, 23,5 տոկոս աղքատության մակարդակ ունեինք, շուրջ 5 տոկոսային կետով նվազել էր 2017-ին, 2018-ին շարունակեց նվազել, բայց աղքատության մակարդակի նվազման տեմպն իջավ։ 2019-ին աճեց աղքատության մակարդակը՝ դառնալով 26,5 տոկոս։

Նպաստից անցում աշխատանքի

2020-ի տվյալներով 47 000 մարդ կորցրել է իր զբաղվածությունը։ Այսինքն՝ 47 000 մարդ կորցրել է իր աշխատանքը, կայուն զբաղվածությունը կամ ինքնազբաղվածությունը։ Նրանցից շուրջ 28 000-ը այլևս նույնիսկ աշխատանք չի փնտրում, այսինքն՝ հույսն էլ է կորցրել՝ դառնալով պոտենցիալ արտագաղթող կամ անցնելով նպաստ ստացողների շարքը։

Ստվերի կրճատում

Հարկ է նշել, որ օրինական աշխատողների թվի ավելացում 2017-ին էլ կար, 2018-ի առաջին 4 ամիսներին էլ բավականին բարձր տեմպերով ավելանում էր օրինական աշխատողների թիվը, հետևաբար՝ այս դեպքում ևս գործ ունենք մանիպուլյացիայի հետ։

Բարեկեցություն, մարդկանց կյանքի որակի բարձրացում, երջանկություն

2019-ին և հատկապես 2020-ին եղավ և շարունակվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։ 2020-ը փակել ենք աննախադեպ բարձր գնաճով, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ՝ 4,5 տոկոս գնաճ։ Սննդամթերքի դեպքում այն եղել է 6,5 տոկոս, առաջին անհրաժեշտության հիմնական ապրանքների դեպքում՝ 10 տոկոս։ Այսինքն՝ մարդկանց եկամուտները գրեթե չեն աճել։ Միջին աշխատավարձը շուրջ 3 տոկոս է աճել, բայց գնաճը շուրջ 10 տոկոս է։ Այսինքն՝ փաստ է, որ մոտ 6-7 տոկոս նվազել են մարդկանց իրական եկամուտները։ Սա աղքատության տանող գործոն է։ Մարդկանց անվանական եկամուտները գրեթե չեն փոխվել, բայց իրական եկամուտները նվազել են։ 2050-ի համար նախատեսում են աշխատավարձի 7-նապատկում, բայց եթե այս տեմպերով գնանք, մոտավորապես 1000 տարի է պետք, որ իրենց ասած ցուցանիշն ունենանք։

Բնակչության ավելացում

Իրենց օրոք բնակչության թիվը շարունակաբար նվազում է, և անկախացումից հետո առաջին դեպքն էր, երբ 2020-ին, փաստորեն, բնական հավելաճը դարձավ բացասական։ Սա ոչ թե պարզապես մտահոգիչ է այլ սարսափելի սպառնալիք է մեր անվտանգությանը և գոյությանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՔաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան