Հայերեն
Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին 

«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի՞ն կլինի 2021-ը Հայաստանի տնտեսության համար, և արդյո՞ք իշխանություններին կհաջողվի չեզոքացնել սպասվող տնտեսական ցնցումներն ու հնարավորինս մեղմել պետական բյուջեի դեֆիցիտը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան ելնելով ներկա իրավիճակից՝ Ձեր կարծիքով, տնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի 2021 թվականը, ի՞նչ ազդեցություն կունենա ճգնաժամը պետական բյուջեի վրա:

-2021թ.-ի տնտեսական կանխատեսումները բացասական են, իսկ այդպիսի կանխատեսումների պատճառները՝ շատ։ Անշուշտ տնտեսական անկման հետևանքները անմիջապես իրենց ազդեցությունն են թողնելու պետական բյուջեի եկամուտների վրա։ Եկեք հաշվի առնենք, որ պետական բյուջեի հիմնական եկամուտները՝ մոտ 95 %-ը, կազմում են հարկերից հավաքագրվող գումարները, որի մեջ ԱԱՀ-ի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 40 %, շահութահարկի գծով՝ մոտ 7 %, եկամտային հարկի մասով՝ մոտ 28 %, ակցիզային հարկի մասով՝ մոտ 11 %, և այլն։ Ինչպես նկատեցինք, պետական բյուջեի եկամուտները մուտքագրվում են մի քանի խողովակներով, որտեղ ամենամեծ տեսակարար կշիռն ունի ԱԱՀ-ն։ ԱԱՀ – ն գոյանում է ՀՀ տարածքում ապրանքների վաճառքից, ծառայությունների մատուցումից, աշխատանքների կատարումից։

Հաշվի առնելով, որ մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն կրճատվել են, որոնք գոյանում էին հիմնականում աշխատավարձից, տուրիզմի ոլորտում ներգրավվածությունից, տրանսվերտներից, ապա միանշանակորեն կարող ենք փաստել, որ բնակչության տնօրինվող եկամուտների կրճատումը հանգեցնելու է սպառման ծավալների էական կրճատման, ինչը նշանակում է պետական բյուջե մուտքագրվող ԱԱՀ-ի խողովակի հոսքը էական կրճատվելու է: Երկրորդ կարևորագույն խնդիրը շահութահարկի հավաքագրումն է, որը գոյանում է բիզնեսում առաջացած շահույթներից: Ներկա պայմաններում քաջ գիտակցում ենք, որ 2020-ի ընթացքում բիզնեսի գերակշիռ մասը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չի գործել և շահույթ չի ստացել, քանի որ անցյալ տարին անցավ տոտալ լոքդաունի, պատերազմական իրավիճակի և հասարակության տրամադրությունների անկման պայմաններում:

Այս ամենից բացի, նվազել են նաև արտահանումները: Արդյունքում՝ շահութահարկ ևս գրեթե չի գոյացել: Բացի այդ, շահութահարկը մուտք է արվում պետական բյուջե մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը: Այսինքն 2021թ.-ին մուտք կլինի 2020-ի ժամանակ գեներացված շահութահարկը, որը փաստորեն չնչին գումար է կազմելու: Հաջորդը եկամտային հարկն է, որը գոյանում է աշխատավարձից, վարձակալական վճարներից և այլն, բայց պետք է հաշվի առնել, որ սովորաբար բիզնեսի գործունեության անկման ժամանակահատվածում, որպես կանոն՝ կատարվում են աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալական վճարների կրճատումներ: Մնացած ծախսերը՝ հումքի ձեռբերում, հոսանքի, գազի վարձավճարներ, բիզնեսի ծախսերի տեսակարար կշռում մնում է նույնը:

Հետևաբար աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալության վճարների կրճատումներն իրենց հերթին ազդելու են պետական բյուջե մուտքագրվող եկամտային հարկի վրա։ Եթե նկատեցինք, պետական բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն խողովակների հոսքի կրճատում է սպասվում 2021թ.-ին, ինչը նշանակում է 2021թ.-ի բյուջեի եկամուտների թերակատարում: Սրան զուգահեռ, 2021թ.-ի բյուջեով նախատեսված է պարտադիր պետական ծախսեր՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, որոնք, սակայն, այս տարի պետությունը չի կարողանա այս պայմաններում սպասարկել:

-Այս դեպքերում ինչպե՞ս պետք է մեղմվի բյուջեի դեֆիցիտը:

- Սովորաբար նման դեպքերում կա՛մ պարտքի ներգրավում է իրականացվում, կա՛մ ծախսերի կրճատում։ Համադրելով ներկա իրողությունները՝ կարելի է պնդել, որ առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կլինեն պետական ծախսերի լուրջ խնդիրներ և վճարման հապաղումներ:

- Ի դեպ, համավարակով պայմանավորված՝ շատերն իրենց բիզնեսը տեղափոխեցին օնլայն հարթակ: Արդյո՞ք սա ևս իր ազդեցությունն է ունեցել բյուջեի մուտքերի նվազման վրա:

- Սա համընդհանուր խնդիր է, քանի որ ողջ աշխարհն է այդ ուղղությամբ շարժվում, որը կրկին աշխատուժի կրճատման և հարկերի նվազման է հանգեցնում: Ու թեև բիզնեսի համար նման ավտոմատացումը շահավետ է, սակայն ավտոմատացումից բխող աշխատատեղերի կրճատումը իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության զբաղվածության վրա: Ինչ վերաբերում է այդ հարթակից բյուջեի մուտքերին, ապա այստեղ կա լուրջ վարչարարության խնդիր դրանց բացահայտումների հետ կապված: Այս առումով իրացման ծավալների թերհայտարարագրելու ռիսկը բավական մեծ է, քանի որ, իմ գնահատմամբ, ՀՀ ՊԵԿ-ը այնքան ռեսուրս չունի, որով կարողանա ամբողջական և արդյունավետ վերահսկողություն իրականացնել օնլայն բիզնեսի վրա: Այստեղ ևս լուրջ խնդիր ունենք, որը միանշանակ ազդելու է բյուջեի մուտքերի վրա:

-Այս պարագայում ի՞նչ դեղատոմս կարող եք առաջարկել 2021-ի տնտեսական բացասական սպասումները չասենք չեզոքացնելու, այլ՝ մեղմելու համար:

-Ես կարծում եմ, որ հրատապ անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իրականացնի խթանող տնտեսական քաղաքականություն: Այստեղ երկու ուղղություն կա՝ հարկավոր է որոշ տեղերում հարկերը կրճատել, մյուս կողմից՝ պետական ծախսի ավելացում իրականացնել: Քանի որ բյուջեն խնդիր ունի, ուստի, հաշվի առնելով ներկա իրողությունները, պետք է դիտարկել պետության կողմից բիզնեսի խթանման քաղաքականությունը, որպեսզի թե՛ բիզնեսները չտուժեն, թե՛ բյուջեն: Անխուսափելի է պետական պարտքի ներգրավումը, իսկ ներգրավված պարտքը պետք է ուղղել ոչ թե պարտադիր վճարների սպասարկմանը, այլ կապիտալ ծախսերի իրականացմանը:

Ի դեպ, 2021 թվականի բյուջեն կազմվել է հարկաբյուջետային կանոնների լուրջ խախտումներով՝ բյուջեի դեֆիցիտը գերազանցում է կապիտալ ծախսերը, ինչը նույնն է, թե ընտանիքում ամեն օր պարտք ներգրավենք և այդ գումարով ապրենք: Հարկավոր է անպայման բյուջեում փոփոխություն անել, կապիտալ ծախսերն ավելացնել և արտահանմանը միտված ճյուղերին ուղիղ աջակցություն ցուցաբերել: Սրանք այն կարևորագույն և հրատապ քայլերն են, որոնք չիրականացնելու դեպքում ապրիլից կունենանք թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Արմինե Գրիգորյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալՁերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա ԱվագյանինՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՏղամարդը քնել է մետրոյի գծերի վրա, գնացքն անցել է նրա վրայով Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՋերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՔՊ-ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ-ի ծեծկռտուքիցՔրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա ԿոստանյանՓողոցները կաթվածահար են եղել. ինչ է կատարվում Նորք ՄարաշումՖասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծՇատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասինՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր ՍարգսյանՆարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանությունՈւՂԻՂ. Իրավապահները ներխուժել են ՀԷՑ. ինչ է կատարվում այնտեղ այս պահին (տեսանյութ)Անհայտ անձիք մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Ադրբեջանը Հայաստանի` իրեն հասցված վնասը 150 միլիարդ դոլար է գնահատելԱյն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա ԿոստանյանՔԿ-ն՝ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք ՉալաբյանԲաքվում կալանքի տակ են թողել Sputnik Ադրբեջանի ղեկավարին և գլխավոր խմբագրինՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացիԻրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործելԻրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տունՀարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը