Հայերեն
Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարը փոխանակ պաշտպանելու հայկական արտադրանքը՝ նա պահպանում է իր պաշտոնը․ Հրայր Կամենդատյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ» 

Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան. «Հրապարակ»

Մամուլ

«Հրապարակ» թերթը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոդվածը․

«Իմ խորին համոզմամբ՝ բո­լոր այն անհատները և քա­ղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջի­կայում էական քաղաքական դերա­կատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետևյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.

ա) Տեղի ունեցած աղետի ծա­վալները:

բ) Առաջիկա ռիսկերի և վտանգների էությունն ու հնարավոր հետևանքները:

գ) Ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերա­կանգնումը:

Հիմա, առավել բան երբևէ, հասա­րակության առաջ պետք է լինել բաց և հենց այդպես հասարակությանը մասնակից դարձնել բարդ և վճռո­րոշ քննարկումներին: Ուստի, ինքս առայժմ հակիրճ կանդրադառնամ վերոնշյալ հարցերին:

Հայաստանի վաղը որոշվում է այսօր

Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձևեր գտնել մեր հիմնական և բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի և գործընկերային հարաբերություններ ստեղծել հարևանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել և այլն: Միայն այսքանը բավարար է՝ գի­տակցելու համար ազգային ճգնաժա­մի խորությունը:

Ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտե­սության անկում, ֆինանսական շուկայի անկայունություն, սոցիալա­կան լարվածության աճ և բազում այլ խնդիրներ: Սա մեր իրականությունն է՝ նկարագրված հնարավորինս մեղմ: Մի իրականություն, որի ամենավտանգավոր սպառնալիքը, ըստ իս, պարտվածի հոգեբանության ծուղակն է, որի մեջ կարող ենք հայտնվել ազգովի: Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որևէ այլ կարևոր կենսական խնդիր: Պատմության ընթացքում բոլոր պետություններն ունեցել են թե՛ տա­պալումներ, թե՛ պարտություններ: Շա­տերը կանգնած են եղել ընդհանրա­պես լինել-չլինելու խնդրի առջև: Եվ բոլոր այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփա­կան պարտությունը, որոնք արել են անհրաժեշտ հետևություններ, ան­պայման գտել են վերելքի ուղիները և այդկերպ հաջողել:

Հետպատերազմյան հանրային դիսկուրսում առկա էր ժամանակա­կից Հայաստանում հնչած կարևոր գաղափարներից մեկը՝ «հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել»: Եվ դա իսկապես այդպես է: Արդյոք հնա­րավոր չէ՞ այս մոտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միավորող՝ անկախ քաղաքական և այլ հա­յացքներից: Ինչո՞ւ մենք սա չենք անում: Այն հերոսությունները, որ ցուցաբե­րել են հայկական զինված ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, և հակառակորդը դա շատ լավ գիտի՝ մեզնից էլ լավ: Թշնամին ունեցել է հսկայական տեխնոլոգիական և քա­նակական առավելություն, թշնամին մեզ վրա հարձակվել է միջազգային տեռորիստական խմբավորումների և թուրքական զինված ուժերի հետ համատեղ և սրանով մեկտեղ կրել է զգալի մարդկային ու նյութական կորուստներ: Բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրա­ռել բարձր տեխնոլոգիական իր առա­վելությունը, պարտություն է կրել:

Աններելի են իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ մեր անզո­րության և պարտության դատա­պարտված լինելու մասին: Ո՞ւմ օգտին են նրանք խաղում: Դրա փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հազարավոր ահաբեկիչնե­րի ներգրավման հարցը: Ադրբեջանն ամեն օր մեզ սպառնում է և՛ միջազգա­յին արբիտրաժներով, և՛ դատերով, ու եթե այդ սպառնալիքներին չլինի համարժեք հակադարձում, ապա վա­ղը Հայաստանը կհայտնվի էլ ավելի բարդ իրավիճակում: Մենք, ունենալով Մինսկի խմբի համանախագահների և մի շարք այլ երկրների հրապարա­կային փաստումը, որ մեր դեմ կռվելու նպատակով Ադրբեջանը հազարավոր վարձկան ահաբեկիչների է բերել տա­րածաշրջան, չենք կարողանում դրան տալ քաղաքական և իրավական զարգացում:

Աշխատո՞ւմ ենք Սիրիա­յի իշխանությունների, արաբական աշխարհի, մեզ բարեկամ այլ երկրնե­րի հետ: Աշխատո՞ւմ ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպու­թյունների, հակաահաբեկչական կենտրոնների, սփյուռքի լոբբիստական կառույցների հետ: Նման հստակ խնդիր ձևակերպե՞լ ենք, դիվանագի­տական խողովակներով աշխատո՞ւմ ենք: Անվերջ կարելի է թվարկել աշխա­տանքի ճակատները: Սա Ադրբեջանի վրա ճնշման՝ այս պահին մեր եզակի ուժեղ հաղթաթղթերից մեկն է:

Աշխարհին ուղղված մեր ուղերձները

Հետպատերազմյան Հայաստանից և Արցախից պետք է ուղերձներ հղվեն հայությանը և ողջ աշխարհին: Այդ գործն անթույլատրելիորեն ուշանում է: Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ.

ա) Մենք չենք ընկալում մեզ պարտված:

բ) Մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք՝ որպես տարածաշրջանի լիարժեք դե­րակատար:

գ) Ունենք համահայկականության նոր գաղափարներ և հեռուն գնացող ազգային նպատակներ:

Արցախից նույնպես պետք է հնչեն ուղերձներ՝ Հայաստանին, սփյուռքին և միջազգային հանրությանը, որքան էլ այն այսօր անհաղորդ թվա: Պետք է հնչեն Արցախի կենսունակության վերաբերյալ հստակ ձևակերպումներ և միջազգային քաղաքականության ակտիվ մասնակից լինելու համոզմունք պարունակող կոչեր: Սա պետք է դառնա հայկական երկրորդ պե­տության օրակարգը, որպեսզի հնարա­վոր լինի աշխատել և այդ խնդիրներին տալ գործնական լուծումներ: Իսկ այն, որ դա պետք է արվի, կասկածից վեր է:

Հայաստանում և Արցախում պետք է լինի խաղաղության և վերելքի հստակ որոշում, որի առանցքում մեր մարտունակության և անվտանգային համակարգի էական ուժեղացումն է: Հայի արժանապատվության և ինքնավստահության վերականգնումը պետք է սկսվի այդ որոշումից: Պե­տության մեջ որակական փոփո­խությունները և իրավիճակը փոխե­լու վճռականությունը միայն կարող է դառնալ ազդակ աշխարհասփյուռ հայությանը՝ մեջքն ուղղելու, միա­վորվելու, նոր նպատակներ ձևա­կերպելու և ավելի վճռականորեն, միասնական աշխատելու ազդակ: Իսկ այդ փոփոխությունների սկզբնակետը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի և այս ապաշնորհ իշխանությունների հեռա­ցումն է»:

Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՉինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԳերմանիան անցել է վտանգավոր սահմանը․ Asia TimesԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԶոհերի թիվը անցել է 80-ից. նրանց մեջ երեխաներ կան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունըՈւկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԻրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում զnհվել է ավելի քան 6000 մարդ․ ԱրաղչիԵթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԻնչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆԶանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-նԻնչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԳազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՃապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ Իսրայելի հետ 12–օրյա պшտերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԹոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նԵրևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Ընդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՀութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասինՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԱրթուր Սերոբյանի գոլն օգնել է «Շերիֆ»-ին հաղթել «Միլսամի»-ին Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. ԹրամփՆԱՍԱ-ի տիեզերագնացը ֆիքսել է հազվագյուտ մթնոլորտային երևույթ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը