Հայերեն
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան

«Իրատես». Որ ճանապարհով կհեռանա Փաշինյանը. Կան միջանկյալ «թեկնածուներ». ով կդառնա «ջոկեր»

Քաղաքականություն

«Իրատես» թերթը գրում է. «Ուղիները բազմաթիվ են, անկանխատեսելիության գործոնն էլ բազմապատկում է տարբերակները, այնուհանդերձ, հիմնականը երեքն են` արտահերթ ընտրություններ, հրաժարական, նոր վարչապետի ընտրություն խորհրդարանում:

Շատերն են այսօր պնդում` 2020-ը կավարտենք առանց Նիկոլի: Ազնիվ լինենք եւ արձանագրենք. քանդվող երկիրը, մահ սփռող կորոնավիրուսը, քայքայվող հոգիներն ու տնտեսությունը երբեք ու երբեք պատճառ չեն լինելու Նիկոլի հեռացման: Հայաստանյան իշխանափոխության օրինաչափությունը եզակի պատճառ է ունեցել` Արցախյան հարց։ Սովետից անկախացանք Արցախով, Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությունը տվեց Արցախով, Արցախի պատճառով տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, Մարտի մեկը` նույնպես (երկար չբացատրեմ` պետք էր արյան մեջ թաթախել Սերժ Սարգսյանին, որպեսզի նրա վրա հնարավոր լիներ ճնշումներ գործադրել), թավշյա «հեղափոխությունը» նույնպես Արցախի պատճառով էր, որովհետեւ, եթե Սերժ Սարգսյանը համաձայներ Ղարաբաղի խնդրի առաջարկված «լուծմանը», կմնար վարչապետ:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում` իրեն բերել են Արցախի համար (ձրի պանիրն ու իշխանությունը թակարդում են լինում), իսկ Արցախ ասելով պետք է հասկանալ` կամ Ռուսաստանը վերջնականապես ոտքը պնդում է այս տարածաշրջանում` դառնալով միակ խաղացողը, կա՛մ ԱՄՆ-ը նրան դուրս է մղում տարածաշրջանից, Թուրքիային նշանակում արբիտր:

Ուր է հասել Փաշինյանը, որն արդեն կես տարի է դեֆակտո չունի իշխանություն. մեկընդմիշտ կորցրել է վերահսկողությունը բոլոր կարգի գործընթացների վրա։ Նրա միակ ռեսուրսը ռեպրեսիվ մեքենան կիրառելն էլ, ինչն այլեւս չի ստացվում, բայց քանի որ Արցախյան հարցում անորոշություն է, Փաշինյանն իներցիայով դեռ պտտվում է կրակե օղակում:

Ինչքան կարող է այս վիճակը շարունակվել: Համենայն դեպս, դատելով խորքային խաղացողների չերեւացող քայլերի կասկադից, երեւացողների վերադասավորումներից, կարելի է ասել` ամեն րոպե կարող է ֆորս-մաժոր լինել, եւ ներհայաստանյան խաղացողները փորձում են կորոնավիրուսի պայմաններում հնարավորինս պատրաստ լինել, որ Նիկոլը «չընկնի իրենց գլխին»:

Փակելով արցախյան թեման, ասենք, որ այն, ինչպես միշտ, կախված է Ռուսաստան-ԱՄՆ տանդեմի պայմանավորվածություններից, Ռուսաստանում այս պահին տեղի ունեցող զարգացումներից (շատերն են արդեն տեւական ժամանակ փորձում հասկանալ` ինչ տրանսֆորմացրայի է ենթարկվելու Ռուսաստանը կորոնավիրուսից հետո, նույնը պետք է ասել նաեւ ԱՄՆ-ի մասին, ուր Թրամփ-Օբամա-Բայդեն «ձեռնամարտը» բավականին հետաքրքիր տեսք է ստանում։ Կարծել, որ ամեն բան շատ արագ տեղի կունենա, բնականաբար, չարժե, սակայն Ռուսաստանում ընդունել են հեռահար քվեարկության նորմը, ինչը նշանակում է` Սահմանադրությունն առաջիկայում կդրվի քվեարկության, դա էլ իր հերթին նշանակելու է, որ Պուտինը կշարունակի պաշտոնավարել ու պաշտոնավարել, աշնանն էլ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են, այնպես որ, եթե ինչ-որ բան պետք է լինի, կլինի աշնանից ոչ շուտ:

Դառնալով Նիկոլի հեռացման երեք հիմնական «ուղիներին»` պետք չէ որեւէ մեկը ժխտել, բոլորն էլ կյանքի իրավունք ունեն, եւ սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե Նիկոլը ոչ մի գնով հրաժարական չի տա, եւ առավել հավանական են մյուս երկու սցենարները` վարչապետի փոփոխություն, արտահերթ ընտրություններ:

Ինչպես տեսնում եք` վարչապետի միջանկյալ թեկնածուները` Էդմոն Մարուքյան, Տիգրան Ավինյան, Արթուր Վանեցյան (ասում են սորոսականներից էլ «ոմն» Արման Բաբաջանյան), «կապել են կարմիր գոտին, հագել կոշիկները»` կանգնել: Առաջիկայում կանդրադառնանք նրանց բոլորի «լուսավոր» ու «անլույս» կողմերին, որպես խաղացողներ, հաշվելու` սցենարի նման զարգացման դեպքում ով կդառնա «ջոկեր»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, դա բարդ, սակայն առավել քաղաքական գործընթաց է, որովհետեւ հնարավոր չէ հին գինին նոր տիկերում լցնել, անմիջապես կպատռվի, ասել է` նոր վարչապետի ընտրությամբ «քայլոների» թիմը կմնա պառլամենտում, իսկ դա արդեն ոչ թե շախմատ, այլ «զիլինա» կլինի (արտահերթ խորհրդարանական ընտրությունների «լույս ու ստվերին» եւս առաջիկայում կանդրադառնանք):

Մինչ այդ արձանագրենք` չի բացառվում վերը նշված երեք սցենարների համակցումը. Նիկոլը հրաժարական է տալիս, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, որի առջեւ

պայման է դրվում` գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպա