France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank Privilege Banking: IDBank's offer for the premium services fans «Transformation of the future»: TEDxMoskovyanStSalon conference 

Ի՞նչ է լինելու 6 ամիս հետո

Անցած տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամսով դադարեցվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Դադարեցվեց ներմուծումը, սակայն դրանով ներքին շուկայում թուրքական ապրանքների իրացման շրջանը չավարտվեց։ Առնվազն առաջիկա ամիսներին հայկական շուկայում թուրքական ապրանքների պակաս չի լինելու։


Այն բանից հետո, երբ հայտարարվեց էմբարգո կիրառելու մասին, ոլորտում գործող տնտեսվարողները մի պահ դադար վերցրեցին։ Սպառողները սկսեցին բոյկոտել թուրքական ապրանքների սպառումը։ Բայց ինչպես սովորաբար լինում է նման իրավիճակներում, դա կարճ տևեց։ Թուրքական ապրանքները բոյկոտելու մասին հիմա արդեն քչերն են հիշում։ Դրանք առաջվա նման շարունակում են պահանջարկ ունենալ։ Ու այդ պահանջարկն էր պատճառը, որ շատերը շտապեցին համալրել իրենց պահեստները՝ մինչև ներմուծման արգելանքը կմտներ ուժի մեջ։

Չնայած թուրքական ապրանքների ներմուծումն այլևս արգելված է՝ այսօր Հայաստանում դեռևս բավական մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ կան, որոնք սպասում են իրացման։ Այս ընթացքում մարդիկ այնքան ապրանք են ներկրել, որ կարող են առնվազն մինչև արգելանքի ավարտը լիուլի բավարարել պահանջարկը։


Այլ հարց է, թե ինչ կլինի հետո։

Հետոյի հարցն առայժմ անորոշ է։ Մինչ մի կողմից՝ արգելանք ենք սահմանել թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ, մյուս կողմից՝ իշխանությունները խոսում են Թուրքիայի հետ տնտեսական կապեր հաստատելու և առևտուր անելու մասին։

Դժվար է պատկերացնել, որ էմբարգոյի կիրառման պայմաններում կարելի է այդպիսի մտադրություններ ունենալ։ Դա նշանակում է, որ շուտ թե ուշ էմբարգոն պիտի վերանա։

Եթե նույնիսկ չվերանա, դեռ հարց է, թե էմբարգոյի պայմաններում ինչքանո՞վ կհաջողվի մեր շուկան պաշտպանել թուրքական ապրանքների ներմուծումից։ Արդյոք հնարավո՞ր չէ թուրքական ապրանքներ ներմուծել այլ երկրների միջոցով։

Այս հարցերի պատասխանն առայժմ այնքան էլ միանշանակ չէ։ Ժամանակը ցույց կտա, թե դա որքանով կհաջողվի։

Մինչ այդ, առայժմ ներքին շուկայում թուրքական ապրանքների պակաս չի լինի՝ չնայած արդեն խոսվում է դրանք իրանական ապրանքներով փոխարինելու մասին։ Օրերս Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ արգելափակումից հետո Հայաստանը նախատեսել է 2250 անուն թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինել իրանական ապրանքներով, հետագայում իրանական հումքով փոխարինել նաև թուրքական հումքը։ Ինչպես հայտնի է, այս փուլում արգելանք է դրված միայն թուրքական պատրաստի ապրանքների ներմուծման վրա, հումքի ներմուծումն արտոնված է։ Իրանցի պաշտոնյայի խոսքով, դա լավ հնարավորություն է իրանական արտադրողների համար՝ հայկական շուկայում իրենց մասնակցությունն ավելացնելու համար։

Իհարկե, այդ մասին առայժմ վաղ է խոսել, որովհետև շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում։ Եթե պիտի տեղի ունենա առևտրային հարաբերությունների վերականգնում, ապա էմբարգոյի շարունակման մասին դժվար թե խոսք կարող է լինել։

Այս առումով շատ բան դեռ անորոշ է ու դա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում տնտեսական ոլորտի մասնակիցներին։ Շատերը, բնականաբար, չեն կողմնորոշվում, թե ինչպես կառուցեն իրենց հետագա հարաբերությունները՝ ներմուծման նոր շուկանե՞ր ման գան, թե՞ սպասեն հետագա հարաբերությունների որոշակիացմանը։

Իշխանություններն առայժմ ոչինչ չեն ասում այն մասին, թե ինչքան են մտադիր պահպանել էմբարգոն թուրքական ապրանքների նկատմամբ։ Եթե դա պետք է ավարտվի 6 ամսով, ապա ոչինչ էլ չի տա։ Ընդհակառակը՝ դրա հետևանքով մեր տնտեսությունը նաև որոշակի վնասներ կարող է կրել։ Հայտնի է, որ թուրքական ապրանքների մեջ կան նաև այնպիսիք, որոնք արտադրվում են տեղում։ Թուրքական ներմուծման արգելումը հնարավորություն է տալիս, որպեսզի տեղական արտադրողներն ավելացնեն իրենց արտադրության ծավալները։ Բայց դրա համար հարկավոր են ներդրումներ։

Հիմա մարդիկ չգիտեն՝ կատարե՞ն այդ ներդրումները, թե՞ ոչ։ Իսկ եթե վաղը կրկին վերադառնանք թուրքական շուկա և սկսենք այնտեղից ներմուծումներ իրականացնել, ի՞նչ իրավիճակում կարող է հայտնվել թուրքական ապրանքները տեղական արտադրանքով փոխարինած բիզնեսը։

Կարող են լինել նաև այնպիսիք, ովքեր մտածում են տեղում նման ապանքների նոր արտադրություն կազմակերպելու մասին, բայց կրկին նույն անորոշության առաջ են կանգնած։

Սրանք հարցեր են, որոնց պատասխաները պետք է տան իշխանությունները։ Բայց իշխանությունները տեղից չեն շարժվում։ Հայտարարել են թուրքական ապրանքների ներմուծումը 6 ամսով արգելելու մասին ու իրենց անելիքը համարել ավարտված։ Այդպես էլ այդ հայտարարությունից հետո ոչինչ չարեցին թուրքական ապրանքների մի մասը գոնե տեղականով փոխարինելու, տեղում արտադրելու համար։ Չկա ոչ մի ծրագիր, պետական ոչ մի աջակցություն տեղական արտադրողին։

Այն պայմաններում, երբ ամենուրեք անհասկանալի ու քաոսային իրավիճակ է, անիմաստ է հույսը միայն գործարարության վրա դնելը։ Թուրքական ապրանքները լավագույն դեպքում կփոխարինվեն այլ երկրներից ներմուծմամբ, ինչը մեր տնտեսությանն այդպես էլ ոչինչ չի չտա։ Մի բան էլ լրացուցիչ ֆինանսական բեռ կավելանա տնտեսության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական ապրանքներն անհամեմատ ավելի էժան են, քան այլ երկրներինը։ Թերևս, դա էր պատճառը, որ վերջին տարիներին դրանք բավական լայն տարածում են գտել հայկական շուկայում։ Այդ երկրից ներմուծումը հասնում էր տարեկան 250-280 մլն դոլարի։

Այնինչ, եթե նոր իրողությունների պայմաններում դրա նույնիսկ կեսն էլ արտադրվեր Հայաստանում, ապա մեծ ներդրում կարող էր լինել մեր տնտեսության համար։

Բայց ունենք այն, ինչ ունենք։ Թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի հետ կապված անորոշությունները թույլ չեն տալիս մտածելու տեղում դրանց արտադրությունը կազմակերպելու հնարավորություններ ստեղծելու մասին։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ գործող իշխանություններն իրենք էլ չգիտեն իրենց անելիքները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer