Առողջապահության նորանշանակ նախարարն աղանդավոր է ու չի էլ թաքցնում դա. քաղաքագետ
ОбществоԱռողջապահության նորանշանակ նախարարն աղանդավոր է ու չի էլ թաքցնում դա։ Սահմանադրությանն է հղվում, ինչ-որ իրավունքների, ազատությունների և այլն։ Նման բաների մասին աղանդավորներն արդեն հանգիստ են խոսում։ Մեր երկրում նրանք այլևս խնդիր չունեն և դա փաստ է։ Իսկ հիմա ավելի հեռուն են ուզում գնալ ու այնպիսի իրավիճակ ստեղծել, որի պարագայում աղանդավոր լինել-չլինելու մասին հարցն իսկ պախարակելի դառնա, եթե չասենք՝ քրեորեն պատժելի։ Իրենք իրենց խնդիրը լուծում են։ Մնում է հասկանալ, թե մենք ինչ ենք անում։
Վերջին շրջանում շատ եմ մտածել այս թեմաների մասին։ Դարեր շարունակ առողջապահությունն ու ընդհանրապես՝ սոցիալական խնամքը, եղել է մեր եկեղեցու գործառույթը։ Հիմա դա այդպես չէ։ Պետությունն է զբաղվում այդ հարցերով։ Բայց հարց՝ միթե՞ կարելի էր ահա այսպես անտեսել ու թույլ տալ, որպեսզի մեր կարիքավորների, այսինքն հասարակության ամենախոցելի խավի խնդիրներով զբաղվեն աղանդավորները։ Եկեղեցին ասելիք չունի՞։
Ավելին՝ այստեղ