Հայերեն
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի՝ հայ ժողովրդի շահերին հակասող վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Սիրում եմ քեզ, իմ Շեյխ. Անի Երանյանի բացառիկ հրապարակումը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի 

«Մերկանտիլ քայլերի շարք՝ պետական ապարատն առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համար». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից` մեր երկրում իշխանության հրաժարականի պահանջ է ձևավորվել, մյուս կողմից՝ նույն իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի: Զուգահեռ՝ որոշ նշանակումներ են արվում, որոնք հիմնականում փոխատեղումների են նման: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի մեջ այլ նպատակ է տեսնում, որում ամենևին երկիրն ստեղծված իրավիճակից հանելու խնդիր չկա: «Իրականում, իմ կարծիքով, խոսքը պետական ապարատը ռեսթարթի ենթարկելու մասին չէ: Խոսքն, ըստ իս, այդ պետական ապարատն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու և վերաֆորմատավորելու՝ Նիկոլ Փաշինյանի ձգտման մասին է:

Բոլոր կադրային տեղափոխությունները, որոշ դեպքերում «ռակիրովկաներն» անխուսափելի արտահերթ ընտրությունների ընթացքը վերահսկողության տակ վերցնելու փորձ են: Այլ կերպ ասած՝ մոբիլիզացվում, փորձ է արվում լիովին վերահսկողության տակ վերցնել վարչական ռեսուրսը: Նիկոլ Փաշինյանը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛, առավել ևս, պատերազմից հետո շատ լավ հասկացավ, որ բացարձակապես չի վերահսկում երկրում տիրող իրավիճակը, որ իրականում պետական ապարատն ընդհանրապես չի ենթարկվում իրեն: Այսինքն, երկրում անիշխանություն է տիրում: Ու այս պայմաններում, քանի որ ինքն այլ ելք չունի, առաջարկվող անհապաղ հրաժարականի պահանջին զուգահեռ իր տարբերակը առաջարկեց: Ասաց՝ եկեք այդ դեպքում ոչ թե հրաժարական տամ, այլ արտահերթ ընտրություններ անենք: Ն. Փաշինյանը հասկանում է, որ այդ տարբերակն է իրեն մնացել, և այդ տարբերակով է խաղում: Հասկանում է նաև, որ գոնե այդ տարբերակով գնալու համար պետք է վարչական ռեսուրսն իր ձեռքի տակ լինի, որովհետև հիմա Ն. Փաշինյանն այդ վարչական ռեսուրսն էլ չունի: Սա է պատճառը, որ փոխում է իր աշխատակազմի ղեկավարին, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կփորձի անել նաև ուժային կառույցներում:

Ինչպես տեսնում ենք, ՊՆ-ում տարօրինակ նշանակումներ են արվում: Կարծում եմ, մեծ հաշվով, սա մի գործընթաց է, որը կփորձի իրականացնել: Եվ սա է պատճառը, որ, ըստ իս, խոսքն ամենևին պետական ապարատի ռեսթարթի մասին չէ: Նպատակը երկիրն ստեղծված «անվերադարձ կետից» քիչ թե շատ տանելի ու վերահսկելի դարձնելը չէ: Սա մերկանտիլ քայլերի շարք է՝ պետական ապարատը առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համատեքստում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը պարզապես վարչական ռեսուրսը վերահսկելի դարձնելն է: «Իսկ պրակտիկան ցույց տվեց, որ պետական ապարատը ոչ միայն վերահսկելի չէ, այլև Ն. Փաշինյանն ընդհանրապես վարչական ռեսուրս չունի. ի վերջո, վարչական ռեսուրսը պետական ապարատն է, ՏԻՄ-երը, ուժային կառույցներն են, ինչպես նաև տարբեր այլ լծակներ, որոնց թվում նաև բիզնեսմեններն ու ֆինանսական լծակներն են: Դա, մի քիչ ամպագոռգոռ ասած, այն էլիտան է, որը պահանջել է իր հրաժարականը: Մեծ հաշվով, վարչական ռեսուրս կոչեցյալն էլ իրենը չի, ինչպես ցույց տվեցին Ն. Փաշինյանի շատ անհաջող գործողությունները:

Մասնավորապես, դեկտեմբերի 19-ին Եռաբլուր, ինչպես նաև Սյունիք մտնելու փորձերը: Բայց հիմա ասել է՝ հրաժարական չի տալու ու, որպես քաղաքական սակարկություն, առաջարկել է արտահերթ ընտրություն անել: Այդ արտահերթ ընտրությունների ժամանակ իր ամենագլխավոր հույսերից մեկը վարչական ռեսուրսն է: Չեմ բացառում, իհարկե, նաև ազդեցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա: Այսինքն, թվանկարչությունն էլ չեմ բացառում: Ըստ էության այն, ինչից հենց հիմա վախենում են ընդդիմադիրները»,-նկատեց Վ. Հակոբյանը: Ինչ վերաբերում է նկարագրված իրավիճակին, որտեղ եղածից հետո ոչ թե հեռացած, այլ ինչ-որ շանսերի ու հույսերի մասին մտածող իշխանություն կա, Վիգեն Հակոբյանը երկու գործոն է առանձնացնում: «Այս պահի դրությամբ առնվազն երկու գործոն կա: Նախ՝ ունենք մի հասարակություն, որին տարիներ շարունակ և, մասնավորապես, վերջին 2,8 տարվա ընթացքում պատերազմի ոչ բարենպաստ արդյունքին էին պատրաստում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այստեղ երկու կողմն էլ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ամեն դեպքում, իրենց խաղը խաղացին:Այսինքն, մենք ունեինք հասարակության նման բազա, որին կարելի էր կա՛մ դեակտիվացնել, կա՛մ ակտիվացնել:

Ի՞նչ արեց իշխանությունը: Խաղաց իր զանգվածի նուրբ լարերի վրա: Այսինքն, ընտրվեցին մի քանի թիրախային խմբեր, որոնց վրա հստակ աշխատեցին: Որո՞նք են այդ թիրախային խմբերը: Օրինակ՝ խոշոր բիզնեսին, տնամերձ օլիգարխներին, որպես պարտության փոխհատուցում, ասվում է, որ տնտեսական, այսպես ասած, ապաշրջափակում է լինելու, և բիզնեսն ազատվում է Արցախի բեռից, Արցախից բխող շրջափակումներից, խոշոր բիզնեսի առջև «նոր շուկաներ» են բացվում: Եվ սա ուղղակիորեն ասվեց թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՛ նորանշանակ էկոնոմիկայի նախարարի կողմից: Պարտության ֆոնի վրա ուղղակիորեն ասվեց, որ կարող են բացվել թուրքական և ադրբեջանական շուկաները և, հակառակը, նրանց համար կարող է բացվել հայաստանյան շուկան: Այսինքն, խոշոր բիզնեսին, այդ թվում՝ բոլոր իշխանությունների տնամերձ օլիգարխներին նման բաներով են շողոքորթում: Փոքր առևտրականներին էլ են շողոքորթում, որ իրենց հանդեպ լոյալ լինեն ու ձայն չհանեն: Ասում են, թե ապաշրջափակման արդյունքում, իբրև թե, երկաթգիծն օգտագործելով՝ կարող են դեպի Ռուսաստան գնալ: Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրն էլ ուղղակիորեն կասեն, որ Թուրքիայի սահմանը կբացվի արդեն ոչ թե Նախիջևանի, այլ Մարգարայի միջոցով:

Փոքր բիզնեսին ասում են՝ ձեր գործերը կլավանան, որովհետև եթե չկան տրանսպորտային շրջափակումներ, ձեր ներմուծվող ապրանքը կարող եք «թուրքիաներից» բերել: Նրանց գայթակղում են նման՝ հիմնականում ֆանտաստիկ հեռանկարներով: Անհետ կորածների հարազատներին էլ ասում էին՝ քանի ընդդիմությունը միտինգներ է անում ու պահանջում է իշխանության հրաժարականը, իրենց հուզող հարցերը չեն կարող լուծվել: Ի դեպ՝ սա մինչև վերջերս շրջանառում էին: Երևի թե, հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից հետո միայն բոլորի համար հասկանալի դարձավ, որ դրանք որևէ կերպ իրար հետ փոխկապակցված չեն»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ կային նաև օբյեկտիվ զգացողություններ, որոնց վրա իշխանությունը ևս խաղում էր: «Ասում են՝ եթե պատերազմը շարունակեինք՝ զոհերը կավելանային:

Ամեն դեպքում, երիտասարդների ծնողների, քույրերի ու կանանց մոտ ինքնապաշտպանության բնազդն է աշխատում: Նիկոլը խաղաց նաև այն կետի վրա, երբ, ըստ էության, ասաց՝ ընդդիմությունը որ գա, ես չլինեմ, միանգամից պատերազմ կսկսեն: Մեծ հաշվով, խաղաց նման մանիպուլ յացիաների, սպեկուլ յացիաների վրա: Ընդդիմությունն իր հերթին շատ ակադեմիական ոճով առաջ շարժվեց, որն այդքան էլ համահունչ չէր իրավիճակին:Ընդդիմությունն ակնհայտորեն շատ ավելի մեծ զանգվածներ ուներ, քան Ն. Փաշինյանի պահպանած զանգվածն ու ընդդիմության՝ փողոց դուրս եկած զանգվածները: Ընդդիմության այդ ավելի մեծ զանգվածը, կարծում եմ, ավելի կտրուկ ինչ-որ քայլերի սպասումներ ուներ: Քայլեր, որոնք բնորոշ են իշխանափոխությանը, որոնք նախորդում են իշխանափոխությանը:

Օրինակ, պայմանականորեն ասած, սիմվոլիկ ինչ-որ բանի գրավում, որովհետև ինչպես աշխարհի ցանկացած հասարակություն, մեր հասարակությունն էլ է սովոր, որ իշխանափոխությունը հենց այնպես չի լինում: Ընդդիմությունն առայժմ շարունակում է ակադեմիական ոճով: Կարծում եմ՝ ընդդիմությունը մի քիչ շատ էր իր ուշադրությունը սևեռում Ն. Փաշինյանի ֆանատներին դեպի իրենց կողմ հեղաշրջելու վրա: Եթե այդ ժամանակն ավելի շատ սեփական ընտրազանգվածի հետ հստակ աշխատելու վրա օգտագործեր և մի փոքր «էքշն» ու շոու հաղորդեր իր գործողություններին, ըստ իս, շատ ավելի լուրջ հաջողություններ կունենար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՀայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի՝ հայ ժողովրդի շահերին հակասող վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Սիրում եմ քեզ, իմ Շեյխ. Անի Երանյանի բացառիկ հրապարակումըԳագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիԽոշոր հրդեհ՝ ԱՄՆ բենզալցակայաններից մեկում․ փակել են մի քանի փողոցԳազայում սով է սպասվում. ԱՀԿ տնօրեն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Ֆինանսական հոսք». կենդանակերպի այն նշանների բախտը կբերի մարտի 29-ից Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ջուր չի լինի Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» «Ասացին՝ 3 ամսվա կյանք է մնացել»․ Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին 13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին Մարտի 28-ի աստղագուշակԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը «Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienԱդրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Բացառիկ Տեսանյութ. Արարատի մարզում «BMW»-ն մխրճվում է CPS բենզալցակայանի մեջ Հիմնանորոգվում են Սանահին վանական համալիր տանող ճանապարհահատվածներըFastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում «Զինվոր տղայիս զորքի առաջ ստորացրել են, հետո սպանել»․ յոթ ամիս անց Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքերը պարզ չեն Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Crocus City Hall-ում տեղի ունեցածի հետևանքով զոհվածների թիվն աճել է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրըՏիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո ավտոբուսն է բախվել «Նիսանին»