France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank Privilege Banking: IDBank's offer for the premium services fans «Transformation of the future»: TEDxMoskovyanStSalon conference 

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի արդյունքների ամփոփում

Socity

2021թ. հունվարի 9-20-ը (12 օր) տեղի ունեցավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով, նվիրված Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին,  որպես  նոր Հույսի և Խաղաղության առհավատչյա:

Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում 16-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ն դարձավ իրականացված առաջին լայնածավալ մշակութային իրադարձությունը:

 16-րդ «Ռոլան» փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը,  Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը :

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ:

Շուրջ  29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվեցին  62 ֆիլմ 15 երկրից, որոնցից ցուցադրվեցին 46 ֆիլմ, 15 երկրից:

            Ներկայացնում ենք 16-րդ «Ռոլան» փառատոնի շրջանակներում ներկայացված մրցութային և ոչ մրցութային անվանակարգերերի հաղթողներին՝

«Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը: «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 13 ֆիլմեր՝  որոնցից հաղթող է ճանաչվել «Աշխարհի ժամանակակից պատմությունները.  մուկն ու կատուն» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Նատալյա Չեռնիշևա, Ռուսաստան)
«Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը (ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ): «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 6 ֆիլմեր, որոնցից լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել «Անգելի վիշտը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ֆրանսուա Զաիդի, Ֆրանսիա), լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «O28» -ը (ռեժիսորներ՝ Օտալիա Կոսսե, Ջեոֆրի Կոլլին, Լուիս Գրարդել, Անտուան Մարչանդ, Ռոբին Մերլե, Ֆաբիան Մեյրան, Ֆրանսիա ):
«Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» նոր անվանակարգը (ժյուրի՝ Գավառի մանկատան սաներ): «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Եռակի փորձանք» ֆիլմը (ռեժիսոր` Մարթա Կարվովսկա, Լեհաստան):
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը (ժյուրի՝ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ): «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Ջեքի և Ուպյեն» ֆիլմը (ռեժիսոր՝ Աննեմարի Վան դե Մոնդ, Նիդերլանդներ)։
«Լավագույն Անիմացիոն ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ ավանակարգը (ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ): «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 3 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Ուրֆին Ջյուսը վերադառնում է» ֆիլմը (ռեժիսոր՝ Ֆյոդր Դմիտրիև, Ռուսաստան): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 9 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Դուստրը» ֆիլմը (ռեժիսոր՝ Դարյա Կասչևա, Չեխիա):
«Լավագույն Խաղարկային ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգը՝ (ժյուրի՝ «Այբ» դպրոցի աշակերտներ): «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Տգեղ երեխաների ակումբը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ջոնաթան Էլբերս, Նիդերլանդներ): «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Բոյե» ֆիլմը (ռեժիսորներ՝ Անդրեաս Կորդես, Ռոբերտ Քյոհլեր, Գերմանիա):
«Գրան Պրի» մրցանակը: «Գրան Պրի» մրցանակին է արժանացել «Իմ փոքրիկ քույրիկը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Գալիբին, Ռուսաստան):

 

Վեբինարներ (անցկացվել  են 09.01.2021-20.01.2021)

Պավել Բեդնարիկ (Չեխիա)- «Չեխական կինեմատոգրաֆի դերը  համաշխարհային կինոյի կոնտեքստում»
Միխայիլ Տումելյա (Բելառուս)-  «Ինչպես է ստեղծվել անիմացիան»
Նատալյա Չերնիշևա (Ուկրաինա)- «Ժամանակակից մուլտիպլիկացիայի առանձնահատկությունները»
Թոմաշ Նիթթել (Լեհաստան)- «Ինչպես ֆիլմի վերնագիր ընտրել»
Նանդոր Գրոշչ (Հունգարիա) - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների ստեղծած «Քուչա» անիմացիոն ֆիլմաշարի քննարկում»

 

Ցուցահանդես-մրցույթներ (օնլայն)՝

 


«Միասին կհաղթահարենք COVID-19-ը» (Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ուկրաինա, Վրաստան)

Հաղթողներ՝

Գրան Պրի- Սառա Լյուդվիկովա(Չեխիա)
Լավագույն աշխատանք (Հայաստան)-Էվելինա Ալեքսանյան
Լավագույն աշխատանք (Չեխիա)-Յան Բերգեր
Լավագույն աշխատանք (Սլովակիա)-Կարին Կոմպանիկովա
Լավագույն աշխատանք (Հունգարիա)-Կաուալաշ Ցիութիա
Լավագույն աշխատանք (Ուկրաինա)-Պոլինա Ժիտնիկ
Լավագույն աշխատանք (Վրաստան)-Գուգա Բոցվաձե

 

«Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա)

Հաղթողներ՝

Գրան Պրի-Կարինե Արշակունի, (Հայաստան)
Լավագույն աշխատանք (Ուկրաինա)-Վերոնիկա Դարագան
Լավագույն աշխատանք (Վրաստան)-Անա Զոիձե
Լավագույն աշխատանք (Հայաստան)-Հերմինե Պողոսյան
Հատուկ մրցանակ (Հայաստան)- Աննա Ստեփանյան
Հատուկ մրցանակ (Հայաստան)- Նարե Ամիրյան

 

2021թ.-ի հունվարի 12-ին 16-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ի շրջանակներում Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ նշված ցուցահանդես-մրցույթներում ներկայացված հայ երեխաների լավագույն աշխատանքների (օֆլայն) ցուցադրության բացումը: Ցուցադրությունը կշարունակվի մինչև 30.01.2021 Վանաձորի (Լոռու մարզ) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային  կենտրոնում, հնարավորություն ընձեռելով հանրությանը ծանոթանալու երեխաների ստեղծագործություններին:

 


Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ-https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի 8                           

Հեռ.: (+374 11) 540 230 , (+374 93) 540 230

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: [email protected])

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaFrance defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions The renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card! Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer AraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entity Which Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate future Fast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel list A bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKind How to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBank Visa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC Armenia Fastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports Foundation