Հայերեն
Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն 

Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան

«Հիշում եք, որ դատական նիստերից մեկի ժամանակ դատախազները հորս ասացին՝ Ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում: Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչի մասին մենք և ուրիշները 2.5 տարի զգուշացնում էինք: Սա շատ մեծ խայտառակություն է, ու հիմա էլ ավելի վառ դարձավ այդ ամենը, ցավոք»,- Մարտի 1-ի գործով այսօր վերսկսվող դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:


Հարցին, թե հետադիմական համարո՞ւմ է արդյոք այն մոտեցումը, որ պետք է հզորանանք ու հետ բերենք կորցրածը, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ հիմարություն է դա հետադիմական հայացք համարելը:

«Ինձ թվում է՝ այս պահի դրությամբ կան շատ բացեր, որոնք, հնարավոր է բանակցությունների միջոցով որոշակի կետերի վերաբերյալ հօգուտ մեզ արդյունք ունենալ, բայց մեծ հաշվով այն, ինչ ունեցանք, մի շարք սխալների արդյունք էր, ու ցավոք, մեր հասարակությունը ուրիշ բանով էր տարված, զգուշացումներին ականջալուր չեղավ, և ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասաց նա:

Խոսելով հոր՝ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու, և այս իշխանությունների՝ ոչ մի կերպ չհեռանալու մասին՝ Լևոն Քոչարյանը նշեց, որ այսպիսի աներես իշխանություն հնարավոր չէ պատկերացնել:

«Դեռ ընթացքում, տեսնելով, որ չի ստացվում, նրանք պետք է որոշակի գործողությունների դիմեին, թեկուզ հրաժարական տային, բայց այս ամենից հետո մնալն ուղղակի աբսուրդի ժանրից է: Մի քիչ ինքնասիրություն, թասիբ ունենային՝ կհեռանային: Իսկ հայրս վաղուց է քաղաքականության մեջ, և հետագա գործողությունների հետ կապված, կարծում եմ, դեռ առիթ կլինի խոսելու ու հանրությանը ներկայացնելո, թե դա ինչ ձևով ու ինչ եղանակով է լինելու»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Լևոն Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունն առաջ է տանում իր օրակարգը, իշխանությունն ասում է իրենը:

«Էն, ինչ իրենք են ուզում, որոշողն իրենք են, կարող են անել, իսկ ընդդիմությունը կարող է փորձել անել իր ուզածը, բայց բանալին իրենց ձեռքում չի»,- նկատեց նա:

Ըստ Լևոն Քոչարյանի՝ հաշվի առնելով այս իշխանությունների կառավարման ժամանակաշրջանի ու նաև դրանից առաջ նրանց կողմից տարածված ողջ սուտն ու կեղծիքը՝ նրանք ոչնչի առաջ չեն կանգնի, և այդ տեսակ մարդիկ պատրաստ են նաև կեղծիքների, միայն թե վերարտադրվեն:

Նա չբացառեց, որ ինչ-որ պահից Ռոբերտ Քոչարյանը կներգրավվի պրոցեսների մեջ:

«Ես չեմ ուզում ոչինչ ոչ բացառել, ոչ հերքել, բայց այսօր դեռ նման մտադրություն չկա»,- նշեց Երկրորդ նախագահի որդին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չէր կարող անել՝ բացառելու համար այս պատերազմի ողբերգական ելքը, Լևոն Քոչարյանն ասաց, որ պատերազմի սկզբից մի քանի օր անց իրենք Արցախ են մեկնել:

«Ինչո՞ւ ոչ առաջին օրը, որովհետև երեքշաբթի օրը նիստ պետք է լիներ, ու հասկանում եք՝ ինչ վայնասուն կարող էին բարձրացնել: Ամեն ինչ փորձեց հայրս անել՝ թե խորհուրդներով, թե տարբեր ձևեր հուշելով, ընդհուպ ասում էր՝ գնացեք, ասեք այսինչ բանը, բայց մի ասեք, որ ես եմ ասել, միայն թե ասեք: Նույնիսկ Արցախում տեղի նախագահը հարկ չհամարեց հանդիպել ու այդ ամենը քննարկել: Ես ինքս եմ ականատես եղել, թե այն մարդկանց, ովքեր 90-ականներից սկսած՝ կանգնած են եղել մեր հաղթանակների հիմքում, ինչպես էին անտեսում: Արվել է առավելը, ինչքան որ հնարավոր էր անել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելին

Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում