Հայերեն
Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» 

Մեկնարկել են դպրոցների տնօրենի հավաստագրման քննությունները. ԿԳՄՍՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչեւ մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության եւ 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) եւ բանավոր (հարցազրույց): Մեզ հետ զրույցում հավակնորդ, Հրազդանի Պ. Սեւակի անվան N 8 հիմնական դպրոցի տնօրեն Գեւորգ Գրիգորյանը նշեց, որ քննություններն անցնում են հանգիստ մթնոլորտում:

«Որպես գործող տնօրեն՝ հավաստագրման քննություններին մասնակցում եմ արդեն երրորդ անգամ: Այս տարի թեստավորումն ամբողջությամբ էլեկտրոնային է, ինչը շատ հարմար է, քանի որ անմիջապես իմանում ես քննության արդյունքը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մեր դարաշրջանում իրապես ժամանակի հրամայական է: Հարցաշարը, որը ներառում է կրթության բնագավառի օրենսդրություն, ինչպես նաեւ կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում, միջին բարդության է, եւ այն հանձնելու համար բավականին մեծ աշխատանք էր պահանջվում»,- շեշտում է Գեւորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ հավաստագրման քննությունները, անկասկած, ավելացնում են հավակնորդի գիտելիքները, սակայն գործող տնօրենի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ նրա աշխատանքային փորձը:

«Որպես գործող տնօրեն՝ կցանկանայի, որ հաշվի առնվեին եւ գնահատվեին նաեւ մեր աշխատանքային գործունեությունը եւ դրա արդյունավետությունը: Նրանց պարագայում, որոնք առաջին անգամ են մասնակցում հավաստագրման քննություններին եւ հավակնում տնօրենի թափուր պաշտոնին, այս գործընթացը գիտելիքի եւ հմտությունների ստուգման համար բավարար է»,- վստահեցնում է գործող տնօրենը:

Գեւորգ Գրիգորյանի կարծիքը կիսում է նաեւ Վայոց ձորի Հերմոնի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Մնացականյանը, որը եւս մասնակցում է հավաստագրման քննություններին: Նրա համոզմամբ՝ գործող տնօրենների աշխատանքային գործունեությունը պետք է որեւէ կերպ արտացոլվի հավաստագրման քննությունների ընթացքում:

Առաջին փուլում 90 եւ ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձեւավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս: Մեզ հետ զրույցում հարցազրույցի փուլը հաղթահարած Երեւանի թիվ 198 դպրոցի ուսմասվար Սարգիս Խաչատրյանը նշեց, որ այն անցել է դրական մթնոլորտում:

«Հանձնաժողովի բոլոր անդամները բարեհամբույր էին եւ պատրաստակամ: Վստահեցնում եմ, որ գիտելիքի առկայության դեպքում անհնար է չհաղթահարել հարցազրույցի փուլը եւ ստանալ հավաստագիր: Հարցազրույցի հարցաշարը ներառում է հավակնորդի իրավական, կառավարչական եւ մանկավարժական կարողություններն ու հմտությունները բացահայտող հարցեր, որոնք խիստ անհրաժեշտ են տնօրենի գործունեության ընթացքում: Ես 2012 թվականին եւս մասնակցել եմ հավաստագրման քննություններին եւ պետք է նշեմ, որ բանավոր հարցերը բավականին բարդացվել են»,- ասաց Սարգիս Խաչատրյանը՝ ընդգծելով, որ խստացվել է նաեւ գնահատման կարգը: Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր, 75 եւ ավելի տոկոս միավոր հավաքած հավակնորդներին հավաստագիր տալու վերաբերյալ որոշում է կայացվում:

Վայքի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Ավագյանն առաջին անգամ է մասնակցում հավաստագրման քննություններին. «Ես իմ առջեւ նպատակ եմ դրել, որ եթե առաջ գնալու հնարավորություն կա, ապա պետք է օգտվել դրանից: Առաջին անգամ ինձ չհաջողվեց հաղթահարել բանավոր փուլը, սակայն ես չեմ պատրաստվում հանձնվել, հետեւաբար այսօր անելու եմ հնարավորը՝ հավաստագիր ստանալու համար: Օրենսդրական դաշտի եւ կառավարչական հմտությունների իմացությունը ցանկացած տնօրենի պարտականությունն է»:

Նշենք, որ հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին եւ ընտրվել։

Հավելենք նաեւ, որ մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել:

Ավելին

Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները