Հայերեն
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը 

Համեղ սնվելու գաղտնիքը `«Տուն լահմաջո» պանդոկում է

Հասարակություն

2008թ-ն էր, երբ Տերյան 23 հասցեում բնակվող Ջանիբեկյանների ընտանիքը, երկար մտորումներից հետո իրենց բնակարանի տեղում պանդոկ հիմնեց: «Տուն լահմաջո» անունն ընտրեցին ու այդ օրվանից «Տանը» բոլոր հյուրերին սրտաբաց ընդունեցին: Թե «ինչու հենց պանդոկ բացելու գաղափարը հաղթեց» հարցին միանգամից գալիս է լրացնելու պանդոկի գործադիր տնօրեն Արմինե Աբաջյանի պատասխանը` ամուսինը՝ Էդուարդ Ջանիբեկյանը շատ հյուրասեր է և համեղ պատրաստել գիտի: Տիկին Արմինեն հիշում է, երբ իրենց տուն հյուր էին գալիս, միշտ կատակում էին, ասում էին` «էս օբյեկտում լավ հաց են տալիս»: Սկզբից «Տուն լահմաջոյում» առաջարկվող մենյուն այդքան էլ մեծ չէր`լահամջո, պիցցա ու աջարական խաչապուրի: Փոխարենը գնալով մեծանում էր այցելուների քանակը: Օրվա պահանջ էր դառնում մատուցվող տեսականու ընդլայնումը: Այստեղ տիկին Արմինեն կրկին ամուսնուն՝ պարոն Ջանիբեկյանին հիշեց. «Այսօր ամեն ինչ առաջարկում ենք, թե հայկական խոհանոց ու թե վրացական, Էդուարդի կարգախոսն է`չէ բառը չպետք է լինի, փորձում ենք,որ չլինի: Հենց այդպես` այցելուների, տան անդամների ու ընկերների պահանջները բավարարելու արդյունքում էլ «Տուն լահմաջոն» այսօր շատ մեծ ու չկրկնվող ճաշացանկ ունի: Օրինակ, ճաշացանկում կարելի է հանդիպել «Մարավիլա» անունով ուտեստի: Սա սիրելի հարսիկի ցանկությամբ ճաշացանկում տեղ գտավ, երբ նա ցանկացավ առանց միս մատուցել: Խոհարարները զարմացրին յուրահատուկ նորարարությամբ, որը հետագայում սիրվեց ու մտավ ճաշացանկ: Ճաշացանկում նաև «Շտապ օգնություն» կգտնեք: Այստեղ էլ ամեն ինչ պարզ է` նախատեսված է բոլոր շտապող մարդկանց համար: Պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, բայց համը բերանում մնում է շատ ավելի երկար ժամանակ: Առհասարակ, «Տուն լահմաջոյում» կարելի է գտնել աղցանների, ապուրների, տաք ուտեստների, պիցցաների և խմիչքների լայն տեսականի: Գործում է նաև առաքման ծառայություն: Այցելուների պակաս այստեղ չունեն, բոլոր գուրմանները հասցեն լավ գիտեն, սիրված այս վայրում համեղ սնունդին լրացնելու են գալիս բարձրակարգ սպասարկումն ու սրահների գեղեցիկ ու հնաոճ ձևավորումը: Հարցին, թե ինչու՞ են հյուրերը այդքան շատ սիրում իրենց «Տունը», տիկին Արմինեն պատասխանում է. «Իմ կարծիքով դրական աուրան է պատճառը, որ տիրում է այստեղ, երկրորդը` մեզ մոտ իրականում ամեն ինչ համով է, հոգի կա դրված: Բացի այդ ամեն ինչը պատրաստում ենք միայն թարմ բաղադրիչներից, որոնք անձամբ գնում է ամուսինս», - ասում է նա: Ես և ինձ նման շատերն էլ կարող էին ասվածը կասկածի տակ դնել, եթե ականատես չլինեինք տեսարանին. Տիկին Արմինեի թոռնիկը`1 տարեկան 7 ամսական, այնքան մեծ հաճույքով էր վայելում լահմաջոն, որ կարող էր գրգռել անգամ բուսակերների ախորժակը։ Պանդոկը այցելուների հետաքրքրությունը շարժում է դեռ մուտքի դիզայնով: Հին կճուճներ, սայլի մեծ անիվ, փայտե սեղաններ ու աթոռներ: Երբ հետաքրքրությունը բավարարելու պահանջով այցելուն բացում է պանդոկի դուռը, աջ կողմից միանգամից ուշադրություն է գրավում փուռը, որտեղ պատրաստվող համեղ ու անուշահոտ խորտիկները եփվում են հենց այցելուի աչքի առաջ: Դե իսկ ներսում արդեն հայտնվում ես պատմական արժեք ներկայացնող փոքրիկ մի քաղաք հիշեցնող սրահում: Շուրջ բոլորը թանկարժեք հիշողություններ արթնացող հնությունն է` խորհրդային հեռուստացույց, ռադիո, ֆոտո, հեռախոս, պատիֆոն ու անգամ երկրորդ կյանք ստացած քարեր ու տախտակներ: «Ամուսինս հնություն շատ է սիրում, ամեն ինչ հավաքել էր վաղուց ու տեղափոխեց այստեղ: Հյուսիսային պողոտայի տարածքում հին շենք էին քանդում, ամուսինս գնաց էնտեղից տախտակ բերեց, իր ձեռքով մշակեց ու տեղադրեց հենց մուտքի մոտ գտնվող բարային ստոյկայի վրա: Մայրիկիս ամառանոցում էլ վաղուց մոռացված, արդեն անձրևներից փտած տախտակներ կային: Ամուսինս գնաց, բերեց: Մենք զարմացանք, թե ինչ է անելու այդ անպետք տախտակները, բայց մեր զարմանքը բազմապատկվեց, երբ այդ անպետք տախտակները վերածվեցին յուրօրինակ ու ոճային ջահերի:», - պատմում է տիկին Արմինեն: Այդ հիացմունքը պատում է նաև յուրաքանչյուր այցելուի, հատկապես երբ իմանում են, որ շինության պատերի մեջ երևացող քարերն էլ հին շենքի քարերն են տեղ գտել: Հնի ու նորի նման յուրօրինակ համադրությունն այստեղ միայն տրամադրություն է ստեղծում: Ներսում մթնոլորտն այնքան ջերմ է, որ քեզ «Տանն» ես զգում: Պատի վրա էլ սև ու սպիտակով հին Երևանի նկարն է` Մաշտոցի պողոտան, ու թվում է թե նկարի տրամվայը դեպի քեզ է շարժվում: Պատահական չէ, որ «Տուն լահմաջոն» նաև շատ զբոսաշրջիկների համար է սիրելի վայր դարձել: Շատերը օդանավակայանից, ճամպրուկներով միանգամից այստեղ են շտապում: Հավատարիմ դարձած հյուրերի թիվն էլ այստեղ մեծ է: Գուրմանները գալիս են ամեն անգամ`երբ համեղ սնվելու ցանկություն են ունենում: «Շատ հյուրերի հետ արդեն այնքան ենք ընկերացել, որ այսօր ընտանիքներով ընկերություն ենք անում: Նույնիսկ հյուրեր ունենք, որ այնքան շատ են եկել,որ իրենց մշտականներ ենք ասում: Պանդոկի 10-ամյակի առթիվ էլ իրենց պատվոգիր տվեցինք, որի վրա հենց այդպես էլ գրված էր` տրվում է մշտականներին», - պատմում է պանդոկի տնօրենը: «Մեր սիրված հյուրերից են Ռոբերտ Մավիսակալյանը, Էդուարդ Թոփչյանը, Ֆորշը, Ձախ Հարութը, Ռազմիկ Ամյանը:Պատիվ ենք ունեցել նաև հյուրընկալելու Ռեյ Չարլզի թոռնիկին, Հորդանանի արքայադստերը, ռուս հայտնի հաղորդավար Ալեքսանդր Լյուբիմովին»: 

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՔաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ Սարգսյան