Հայերեն
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» 

Մանկության ընկերները զոհվել են Թալիշում

Արման Աթաբեկյանը եւ Մհեր Զուրաբյանը մանկության ընկերներ են, Տավուշի մարզի Բերդավան գյուղից։ «Մանկությունն ենք հիշում, նրանց կատակները, արդեն հիշողություններով ենք ապրում։ Իրար տուն ենք գնում՝ հայացքներս իրարից փախցնելով։ Մի դասարանից երեք տղա է զոհվել՝ Արմանս, Մհերն ու Գրիշան»,- ասում է Արման Աթաբեկյանի մայրը՝ Նաիրա Գաբոյանը։

Միջին դպրոցն ավարտելուց հետո Արմանը Նոյեմբերյանի պետական քոլեջ է ընդունվել, ուսումը չավարտած՝ 2019-ի դեկտեմբերին, զորակոչվել է, ծառայության անցել Մատաղիսում։ Մի քանի ամսվա զինծառայող էր, երբ Մհերը Գյումրիի զորամասից տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, իսկ վեց ամիս հետո երկուսին էլ տեղափոխել են Թալիշ։

«Իր ուզած Ղարաբաղն էլ եղավ, իր ուզած Թալիշ էլ հասավ։ Միշտ գոհ էր ամեն ինչից։ Միակ բանը, որից դժգոհում էր, կարոտն էր.... Նա ոչ միայն Արցախն է պահել, այլև՝ մեզ։ Արմանը մտածել է, որ իր տունն ու ընտանիքն է պաշտպանում, սահմանի էրեխու մտածելակերպն ուրիշ է»,- ասում է Արմանի մայրը։

Արմանի հայրը՝ Սանասարը, վառարանի մոտ նստած պատուհանից դուրս է նայում, ժամանակ առ ժամանակ շրջվում է դեպի մեզ, մի երկու բառ ասում։

«Էդպես էլ չասավ, որ կրակում են, հարցրի, ասաց՝ ամեն ինչ լավ է։ Չէր էլ ասել, որ վիրավոր է եղել, հոսպիտալից զանգել էր, ասում էր՝ ոտը ոլորվել է, բայց ես արդեն հասկանում էի՝ վիրավոր էր», - ասում է Սանասարը։

Արման Աթաբեկյանը ծնողների հետ վերջին անգամ հոկտեմբերի 17-ին է խոսել, երբ հրադադար էր հայտարարվել։ «Ասաց՝ մա՛մ, արձակուրդ են չէ՞ տալու, ասացի՝ հա բա ինչ են անելու, ցավդ տանիմ։ Կարոտել էր.... Ոչ ասում էր՝ կրակում են, ոչ ասում էր՝ հաղթում են կամ պարտվում, ոչ մի բառ»,-ասում է Նաիրան։

Արմանից բացի Աթաբեկյանները մի դուստր ունեն։ Որդուն վերջին անգամ տեսել են հունվարի 25-ին՝ զինվորական երդման ժամանակ։ Պատերազմի ժամանակ էլ տեսանյութերից մեկում են ճանաչել որդուն:

Որդու զոհվելու լուրը ծնողները հոկտեմբերի 22-ին են ստացել, զինակից ընկերոջից։ Արմանը զոհվել է բեկորային վնասվածքներից։

Արմանը մտադիր էր զինծառայությունից հետո հոր հետ զարգացնել մեքենաների վերանորոգման իրենց կետը։ Ամուսնանալու էր՝ ընտրյալ ուներ։

Մհեր Զուրաբյանը զոհվել էր հոկտեմբերի 2-ին՝ 19-ամյակը բոլորելուց երկու օր անց։ Ծննդյան օրն է վերջին անգամ խոսել ծնողների հետ։

«Պատերազմի առաջին օրը զանգեց, կրակոցի ձեներ էին լսվում, ասացի՝ դու էլ ես կրակո՞ւմ, պատասխանեց՝ անպայման, հաջորդ օրն էլ ասաց, որ շատ է կրակել, հոգնել է»,- պատմում է Մհերի մայրը՝ Լիանան։

Մհերը զորակոչվել էր 2019-ի դեկտեմբերին, զինկոմիսարիատից ասել են, որ կարող է ծառայության մեկնարկը 6 ամսով հետաձգել, հրաժարվել էր: Մինչ զորակոչվելը մասնակցել էր խոհարարական դասընթացի, մի քանի տեղ փորձել իր ուժերը։

«Որ զորակոչվեց բանակ, ասում էր՝ մամա, էնքան եմ ուզում համով-համով բաներ պատրաստել տղերքն ուտեն, երանի ինձ թողեն, ես ճաշերն եփեմ։ Շատ էր սիրում լավ ուտելիք պատրաստել, ֆուրշետներ էր սարքում», - պատմում է Լիանան։

Մհերի հորաքույրը՝ Նաիրա Նասիբյանն էլ ցույց է տալիս զարմիկի գրած բանաստեղծություններն, ասում, որ Մհերը կյանքով լի էր, ամեն ինչ հավեսով էր անում։ Որոշել էր ընկերոջ հետ բիզնես սկսել: Նա արևելյան մարտարվեստի էր տիրապետում, «Doqando»-ի սև գոտի ուներ:

«Որ զանգում էր, առաջինն ընկերներից էր հարց ու փորձ անում, բոլորից պիտի տեղեկանար, հետո նոր մեզնից հարցներ։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ ինքն էդքան ուժեղ էր, նիհարիկ, բոյով տղա էր։ Գերբնական ուժ էր ստացել տղես»,- ասում է տիկին Լիանան։

Որդու զոհվելու մասին ծնողները տեղեկացել են նրա զինակից ընկերոջից։ Մհերը զոհվել է Թալիշի դիրքերում։ Մարտական ընկերը պատմել է, որ դիրքում երեք հոգով են մնացել, զոհվել է նաև կապիտանը։ Նահանջի հրամանից հետո Մհերն է լիցքավորել նռնականետն ու կրակել։ «Զանգեցի էդ տղային, կմկմաց, ասացի՝ դու ասա, ես պատրաստ եմ, թե՝ ի՞նչ ասեմ, ես էլ մամա ունեմ, ես ձեր վիճակը պատկերացնում եմ, բայց Մհերն էլ չկա։ Ասաց՝ հանկարծ չափսոսաք, էդպիսի զինվոր հազարից մեկն է լինում։ Վերջին փամփուշտն էլ կրակել է, որ մենք դուրս գանք, երկուսին փրկել է, ինքը զոհվել»,- ասում է Լիանան։

Մհերի մոր խոսքով՝ նահանջի հրամանից հետո տղաները ժամանակ են ունեցել դիրքը լքելու համար, սակայն անծանոթ դիրքում չեն կարողացել առանց հրամանատարի կողմնորոշվել։

«Էնքան պլաններ ունեինք, մնում էր հետ գար, բայց․․․․ Միշտ ուրախ ձայնով էր խոսում, պատերազմի օրերին էլ ասում էր՝ լավ եմ։ Մարմինը շատ ենք ման եկել, նշաններից ենք ճանաչել՝ սապոգների համարից, գոտիից, խալերից»,- զրույցին միանում է Մհերի հայրը՝ Վրեժ Զուրաբյանը։

Մհերի մարմինը գտել են զոհվելուց 50 օր հետո, հուղարկավորվել է հայրենի գյուղում՝ մանկության ընկեր Արմանի հետ կողք-կողքի։

Ավելին

«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը