Русский
ЕС отреагировал на планы РФ провести обучение по применению ядерного оружия На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1 В Израиле запретят вещание Al Jazeera Архиепископ Баграт Галстанян: Без благословения Святейшего Патриарха мы не действуем 

«Հայ-թուրքական սահմանների բացումը դառնալու է Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեկ ուրիշ հարթակ, որին այս պահին Հայաստանը պատրաստ չէ». Թուրքագետ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի բնորոշմամբ, անձամբ իր համար տարօրինակ է Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը որակել հայերի համար ինչ-որ շահ ենթադրող։

«Եթե նույնիսկ այդ շահը կա, ապա այն Հայաստանին տրվում է անասելի մեծ զիջումների, երկրի համար կարևորագույն խնդիրներից նահանջի արդյունքում։ Նույնիսկ բարոյական էլ չէ, այս պարագայում, երբ մեր զինվորների մի մասի աճյունը չեն հանձնել հողին, խոսել այդ զինվորների մահվան պատճառ դարձած պետության հետ շահեկան հարաբերությունների մասին։ Խոսել սահմանների ապաշրջափակման մասին և դրանից բխող տնտեսական շահերի մասին, այն պարագայում, երբ ներկայիս ապիկար իշխանությունները չեն կարողանում լուծել գերիների հարցը, հետպատերազմյան բազմաթիվ խնդիրներ, էլ չեմ խոսում պատերազմի սկսվելու և ընթացքի ժամանակ նրանց տգետ քաղաքականության հետևանքների մասին։

Բնականաբար, ես այստեղ Հայաստանին ուղղված շահ չեմ տեսնում, ավելի շատ այդ փաստաթուղթը համարում եմ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն՝ նոյեմբերի 9-ին փաստաթղթի շարունակություն, որը Հայաստանի համար պարտվողական, կապիտուլյացիոն նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Ընդ որում, այդ փաստաթղթին Հայաստանի իշխանությունները հասցրել են իրենց ապիկար քաղաքականության արդյունքում։ Տարբեր փաստեր խոսում են այն մասին, որ մեր դաշնակից Ռուսաստանն անգամ փորձել է ավելի շուտ կանխել այդ ամենը և ստեղծել այլ փաստաթղթի հնարավորություն, սակայն այս իշխանությունների քաղաքականության հետևանքով ունենք այն, ինչ ունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 11-ին Փաշինյանը, Պուտինը և Ալիևը ստորագրել էին եռակողմ երկրորդ փաստաթուղթը, որը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակում։ Իշխանության ներկայացուցիչներն այն որակեցին՝ որպես դիվանագիտական հաղթանակ, իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ այդ փաստաթուղթն ապագայի ավելի որոշակի տեսլական է տալիս իրենց։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, այն էլ՝ առանց նախապայմանների, թուրքագետը նկատեց՝ Հայաստանի պետականության դիրքորոշումն այն է եղել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների, այսինքն՝ չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից, սակայն դա չի նշանակում, որ այդ երկրի հետ չպետք է հարաբերություններ հաստատել։

«Իրավիճակներն են տարբեր, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը դիտարկում էր այսպես՝ համաձայնություն անհամաձայնության շուրջ, այսինքն՝ Հայաստանն ու Թուրքիան համաձայնվում են, որ իրենք ունեն անհամաձայնություն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, բայց բացում են սահմանները և հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է ներկայիս իրողություններին, ապա Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի բացումն առաջին հերթին մեզ համար վտանգներ են։ Մենք որևէ կերպ հիմա պատրաստ չենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը ոչ իրավական առումով, որովհետև կան բազմաթիվ օրենքներ, որոնք պետք է վերախմբավորվեն, դրանք վտանգ են ներկայացնում ՀՀ-ի համար, քանի որ Թուրքիայի քաղաքացիներին կարող են տալ այնպիսի իրավունքներ, որոնք ուղիղ համեմատական են մեր պետականության անվտանգության հետ։ Մենք պատրաստ չենք հարկային, մաքսային օրենքների առումով, գյուղատնտեսական շուկան պաշտպանելու առումով, և այլն։ Կարծում եմ՝ հիմա Թուրքիայի հետ հապճեպ հարաբերությունների բարելավումը և սահմանների բացումը ոչ թե հայանպաստ է կամ հայկական դիվանագիտության հաղթանակն է, այլ թուրքական սպառնալիքների այլ փաթեթավորմամբ ներկայացնելու մի օրինակ է։ Հայ-թուրքական սահմանների բացումն ըստ էության դառնալու է Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեկ ուրիշ հարթակ, որին այս պահին Հայաստանը պատրաստ չէ»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը երբևէ Թուրքիայի հետ պետք է հաստատի հարաբերություններ, որին պետք է պատրաստվի, սակայն այդ հարաբերությունները պետք է խարսխված լինեն արժանապատվության վրա։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի, վստահ չէ, որ Հայաստանի հետ սահմանների բացման դեպքում, Թուրքիան չի ստիպի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և չի պահանջելու հրաժարում հայկական պահանջատիրությունից կամ Կարսի պայմանագրի ճանաչում Հայաստանի կողմից։

Հարցին՝ արդյո՞ք պատմաբաններն անելիքներ չունեն իշխանության ներկայացուցիչներին հայոց պատմությանը ծանոթացնելու հարցում, մանրամասն ներկայացնելով, թե Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանն ու հայությունն ինչերի են ենթարկվել տարբեր ժամանակներում, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ պատմաբաններն այդ անելիքները գիտակցում են և փորձում են նաև տարբեր մեթոդներով, այդ թվում՝ մամուլի միջոցով ներկայացնել։

«Այստեղ մեկ խնդիր կա՝ իշխանություններն ականջալուր չեն լինում մասնագետներին ու պատմաբաններին, չեն ստեղծել այդ ֆորմատը, որով կարող են հարաբերվել մասնագետների հետ ու լսել նրանց կարծիքները։ Եվ ամենակարևորը՝ եթե նույնիսկ իրենց իշխանամետ պատմաբանների հետ հանդիպում էլ են, նրանց տեսակետները ռեալ քաղաքականության մեջ որևէ տեղ չեն գտնում։ Սա խոսում է մեկ բանի մասին՝ կա՛մ մեծամտություն՝ գումարած տգիտություն, երբ իշխանություններին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն, կամ հստակ ծրագիր, որը նրանք իրականացնում են, և որի համար մասնագետների խորհուրդները կարևորություն չունեն, որովհետև այդ ծրագիրն արդեն իսկ այլ մասնագետների կողմից հստակ մշակված է։

Նաև բարոյական խնդիր կա, պարտված և երկիրը նման վիճակի հասցրած իշխանության հետ, ես չգիտեմ, թե որ պատմաբանները կհամաձայնեն առողջ համագործակցության, որովհետև նրանք արդեն տապալել են այն բոլոր կարևոր ձեռքբերումները, որոնք մեր պետականությունն ուներ։ Հիմա ուշ է լսելու պատմաբաններին՝ թուրքերի և ադրբեջանցիների ցեղասպան քաղաքականության մասին, այն պարագայում, երբ նրանք այդ ցեղասպաններին թույլ են տալիս, որպեսզի սահմանը մոտեցնեն ընդհուպ մինչև ՀՀ քաղաքացու տանից 5 մետր հեռավորության վրա։ Իմ պարագայում այս իշխանության հետ որևէ համագործակցության եզր չեմ տեսնում, որովհետև գաղափարական առումով տարբեր դաշտերում ենք, իսկ այդ տարիքում տգիտության վերացումը, որն այս իշխանության շատ ներկայացուցիչներ իրենց մեջ հստակ կրում են, դժվար է»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

ЕС отреагировал на планы РФ провести обучение по применению ядерного оружия На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1 В Израиле запретят вещание Al Jazeera Архиепископ Баграт Галстанян: Без благословения Святейшего Патриарха мы не действуем Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиПолучение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Режим начал правовой и политический террор против Миграна ПогосянаАмио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытСудебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City FestНефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City FestUcom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Аршак Карапетян заявил о начале акций неповиновения