Նիկոլ Փաշինյանին ու կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են, երբ ժողովուրդը հասկանա նրա արածը․ Միքայել Մինասյան
ПолитикаԼինելու է ժողովրդի դատարան, բառիս բուն իմաստով․ ինքնադատաստան․ Նիկոլ Փաշինյանին ու կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի «Ռեքվիեմ 3․ Փաստեր» վերնագրով տեսաուղերձում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին աչտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է կանգնել հայ ժողովրդի դատարանի առաջ, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի պատկերացնում՝ ինչ է նշանակում ժողովրդի դատարան, որովհետեւ նա բացարձակ չի գիտակցում, թե ինչ է արել։ Լինելու է ժողովրդի դատարան, բառիս բուն իմաստով․ ինքնադատաստան։ Նա կազմակերպել է եւ արել է ամեն ինչ, բայց չի գիտակցել, դրա համար էլ չի հասկանում, թե ինչ կկատարվի իր, իր հարազատների, մնացած կիսամարդկանց ու նրանց հարազատների հետ, երբ ժողովուրդը հասկանա ու պատկերացնի նրա արածն ու դրա հետեւանքները։ Եվ լինելու է ժողովրդի դատարան, բառիս բուն իմաստով․ ինքնադատաստան։ Եվ Նիկոլ Փաշինյանին ու կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են։ Սովորաբար այդպես է լինում ժողովրդի դատարանը։ Խաբված ժողովրդի», ասել է Միքայել Մինասյանը։