ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ
МеждународноеԱՊՀ երկրները արձանագրել են Իրանի շահագրգռվածությունը համագործակցության հետ փոխգործակցության հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Մոսկվայում փոխվարչապետների մասնակցությամբ կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
«Նեղ ձևաչափով մտքեր ենք փոխանակել այն աճող հետաքրքրության շուրջ, որը Անկախ պետությունների համագործակցության աշխատանքի նկատմամբ ունեն հարևան երկրները։ Մասնավորապես, նշվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետաքրքրությունը», – ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև «ԱՊՀ+» նոր ձևաչափի սկզբնավորումը։ Միավորման երկրների փոխվարչապետները մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչպես կարելի է այդ ձևաչափը լրացնել այնպիսի բովանդակությամբ, որը կմեծացնի ԱՊՀ-ի գրավչությունը ԱՊՀ երկրների հարևան պետությունների համար:
Հետևեք մեզ՝ այստեղ