Ձնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համար
ОбществоՎրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհը ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով փակվել է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Սահմանափակումները գործում են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածի 93-107-րդ կիլոմետրերում։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել։ Սակայն Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն հակաձնահյուսային թունելներով։
Հետևեք մեզ՝ այստեղ