Ուսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ Թուրքիա
МеждународноеԹուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռ է կործանվել, հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։ Այն կործանվել է Էսքիշեհիր նահանգում։
«Էսքիշեհիրից ուսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է։ Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են»,- նշել են հաղորդագրությունում։
Օրեր առաջ էլ թուրքական օդուժի մեկ այլ՝ S-70 ուղղաթիռ էր կործանվել, 4 թուրք զինվորական էր մահացել։
Հետևեք մեզ՝ այստեղ