«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով
Общество5 տարի 11 ամիս 11 օր ազատազրկում. Պարզապես ճիշտ կլիներ, որ «Պալաչը» նախ ժողովրդից ներողություն խնդրեր իր հարազատ եղբոր արարքի համար։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից կարող էին տուժել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ աբովյանցիներ։ Միայն դրանից հետո տեղին կլիներ խոսել բարոյական սկզբունքների մասին և գնահատական տալ ընտրապայքարի մյուս թեկնածուների քայլերին:
«Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանը գլխավորում է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ցուցակը դեկտեմբերի 13-ին Աբովյան համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում։ «Երկիր» օրաթերթը 2012 թվականին գրել էր, որ Հարությունյանը նախկինում եղել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը։
Նրա հարազատ եղբայրը՝ Հուսիկ Հարությունյանը, դատապարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման կամ իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառության գործով։ Արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
2025 թվականի հունվարի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել Հուսիկ Հարությունյանին։ 2026 թվականի հունվարի 27-ին նույն դատարանը, կիրառելով նաև Քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածը, վերջնական պատիժ է սահմանել 5 տարի 11 ամիս 11 օր ազատազրկում։
Պարզապես ճիշտ կլիներ, որ «Պալաչը» նախ ժողովրդից ներողություն խնդրեր իր հարազատ եղբոր արարքի համար։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից կարող էին տուժել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ աբովյանցիներ։ Միայն դրանից հետո տեղին կլիներ խոսել բարոյական սկզբունքների մասին և գնահատական տալ ընտրապայքարի մյուս թեկնածուների քայլերին։