Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան
ПолитикаՉինական Շենժենում տեղի ունեցած, տեղի ունեցած Պուտին, Սի Ցզինպին, Թրամփ հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլևս աշխարհը միաբևեռ չէ, և ԱՄՆ-ն այլևս հեգեմոն չէ։
Բայց սա չի նշանակում, որ ԱՄՆ-ն հաշտվելու է այդ մտքի հետ և չի պայքարելու սեփական հեգեմոնիան պահպանելու համար։
Հակառակը։ Եվրոպական ընդհանուր ընտանիքի բացակայությունը այս ֆորմատում նշանակում է, որ ԱՄՆ-ն Եվրոպայի միջոցով է շարունակելու պատերազմել Ռուսաստանի դեմ՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար։
Եվրոպացիները դառնում են Ուկրաինա Միացյալ Նահանգների ձեռքին՝ Ռուսաստանի դեմ կռվելու և Ամերիկայի հեգեմոնիան պահպանելու գեոպոլիտիկ պայքարում։
Կկարողանա՞ն եվրոպական էլիտաները սա գիտակցել և գործիք չդառնալ, չավիրել սեփական երկրների ու ժողովուրդների ապագան։ Ես չեմ հավատում։
Ավելին, հակված եմ մտածել, որ նրանք շարունակելու են և էլ ավելի են թեժացնելու հեգեմոնիայի համար մղվող պայքարը։
Բայց այս հանդիպմանը տեղի ունեցավ ևս մի կարևոր իրադարձություն։
Փաստացի Թրամփը Ռուսաստանին մոլորեցնելու, խաբելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալու իր ծրագրի շրջանակներում հիմա էլ փորձում է հասնել նրան, որ, այո՛, Ամերիկան ուղիղ չի կռվի Ռուսաստանի հետ, այլ Եվրոպան կկռվի, բայց պետք է հիմա էլ փորձել համոզել Պուտինին, որ միջուկային զենք պետք չի օգտագործել, այլ առանց միջուկային զենքի պետք է տեղի ունենա Ռուսաստանի և Եվրոպայի միջև պատերազմը։
Հասկանալի է, որ այս հնարքը ևս չի աշխատի, և Ռուսաստանը երբեք նման պայմանավորվածության չի գնա։
Բայց այնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում։
Հետևաբար սա պետք է հասկանալ, որպեսզի կարողանանք նաև Հայաստանի ներսում, Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները դիտարկենք բացառապես գեոպոլիտիկ գործընթացների համատեքստում։