Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան
ПолитикаԿալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը։
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր: Նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ: Կալանավորումից առաջ հանդիպել եմ իր հետ, խոսել ենք համայնքային նախագծերի մասին:
Խոսքեր չունեմ, բառերը չեն կարող նկարագրել իմ ցավը և հիասթափությունը:
Մահվան լուրերը մեր երկրում սովորական լրահոս են: Ամեն օր անհասկանալի ու չհիմնավորված պատճառներով մահեր են գրանցվում: Իսկ քաղաքական ընդդիմություն լինելը լավագույն դեպքում բանտի ուղեգիր է:
Ցավակցում եմ բոլոր հարազատներին և ընկերներին: Ցավակցում եմ մեր ժողովրդին, որի լավագույն զավակները դառնում անտերության զոհ: