Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել
ОбществоTeam Telecom Armenia-ն «Դարձի՛ր առաջատար» մրցույթի շրջանակում ընկերության ավելի քան 50 աշխատակցի պարգևատրել է հանգիստը Եգիպտոսում անցկացնելու հնարավորությամբ։ Մրցույթի գլխավոր մրցանակակիրն արժանացել է ավտոմեքենայի։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել վաճառքների բարձր արդյունքներ ապահովող աշխատակիցներին՝ ընդգծելով նրանց կարևոր դերակատարումը ընկերության հաջողություններում:
Ընկերությունում աշխատակիցների ձեռքբերումները խրախուսելու այս ձևաչափը Team-ում արդեն ձևավորված մշակույթ է դարձել. վերջին մի քանի տարիների ընթացքում Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է ստացել հանգիստն արտերկրում անցկացնելու հնարավորություն:
«Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր աշխատակից զգա՝ իր աշխատանքը նկատվում և գնահատվում է։ Ընկերության հաջողությունը մեր ամբողջ թիմի ամենօրյա աշխատանքի, նվիրումի և ընդհանուր նպատակների շուրջ համախմբվածության արդյունքն է։ «Դարձի՛ր առաջատար»-ի նման նախաձեռնությունները ոչ միայն խրախուսում են բարձր արդյունքները, այլև լրացուցիչ մոտիվացիա են ստեղծում նոր նպատակներ սահմանելու և դրանց հասնելու համար։ Արդեն ավելի քան 500 աշխատակցի արտերկրյա հանգստի հնարավորություն տալը մեզ համար պարզապես թիվ չէ, այլ մեր թիմի հանդեպ երախտագիտության և գնահատանքի արտահայտություն։ Մեզ համար կարևոր է ոչ միայն միասին հասնել հաջողությունների, այլև միասին վայելել դրանց արդյունքները»,-նշել է Team ընկերությունների խմբի HR տնօրեն Աննա Հովսեփյանը։
Team Telecom Armenia-ն կարևորում է աշխատակիցների ներդրման գնահատումը, մասնագիտական ձեռքբերումների խրախուսումն ու թիմային միջավայրի զարգացումը։ Նման նախաձեռնությունները ընկերության մոտեցման մասն են՝ ստեղծելու աշխատանքային միջավայր, որտեղ բարձր արդյունքները ճանաչվում են, իսկ աշխատակիցների հաջողությունները դառնում են ընդհանուր ձեռքբերում։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Հասարակայնության հետ կապերի բաժին`pr@telecomarmenia.am