Կպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ Կարապետյան
Политика«Մենք սկսում ենք հավաքների շարք հանրության ակտիվ գործիչների հետ, ներկայացնում մեր քայլերի հաջորդականությունը, ծրագրերը»,- Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա հայտնեց, որ այսօր որոշում են կայացրել՝ վաղվանից համազգային համախմբման ձևավորման մասին հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերը՝ ղեկավարների, ակտիվի հետ միասին սկսում են իրազեկման ակցիաներ Երևանով մեկ՝ հանրությանը ներկայացնելու «ալիևյան սահմանադրության» վտանգները, խոսելու անկախության մասին։
«Մենք մեր Սահմանադրության պաշտպանն ենք, մեր Սահմանադրությունն էլ մեր անկախության պաշտպանն է, անկախության հռչակագիրը մեր անկախության հիմք է։
Մեր պայքարն այս պահին «ալիևյան սահմանադրության» դեմ են, բոլորը միաձայն դրա կողմնակիցն են։
Կոնսոլիդացիան կբերի նրան, որ բոլոր ուժերը կմիանան, Ալիևը չի կարող Հայաստանում Սահմանադրություն անցկացնել»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Հարցին՝ հստակություն կա՞, երբ կլինի փողոցային պայքարը, Նարեկ Կարապետյանն ասաց. «Եթե կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսով եմ՝ մեր հանրությունն այդ քայլը կանի, մենք ամբողջությամբ այդ պրոցեսի մեջ կլինենք, կպաշտպանենք Սահմանադրությունը, և թշնամին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա։
Զիջումները կանգնցելու միակ ձևը ցույց տալ, որ էլ զիջման տեղ չկա»։