«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ПолитикаՀայերը որպես պետական միավոր առաջինն են ընդունել Մեր տիրոջը և դա եղել է Եդեսիայի Աբգար թագավորը։Ինչ վերաբերվում է դրանից 240 տարի հետո որպես պետական կրոն ընդունելուն, ապա , այո էլի հայերն են ընդունել առաջինը։Իսկ որ սա ասում է իբր թագավորներն են ընդունել և դա ապացուցում է, որ հայի ինքնությունը պետությունն է և հակառակը, դա սուտ է, որովհետև մենք ունեցել ենք հայացած ասորիներ( Սոհեմոս),ունեցել ենք պարթև Արշակունիներ, ունեցել ենք նույնիսկ Վրացի թագավոր հանձինս Փարսմանի որդի Հռադամիզդի, որը հայոց գահին փոխարինեց իր բարեկամ Միհրդատ Իբերացուն։
Ամփոփենք, որ հհ պաշտոնյան, դահլիճի անգրագետ մասսայից ոգևորված բացառիկ տգիտություն է քարոզում և հերետիկոսություն։ Մեր տիրոջ, Հիսուս Քրիստոսի մասին այս տը գետի հայտնած սատանայություններին չեմ էլ անդրադառնում։