Գագիկ Ծառուկյանը գործով է ապացուցում, որ կանգնած է ժողովրդի կողքին
ОбществоԹեև երկրում ներքաղաքական որոշակի զարգացումներ են տեղի ունենում, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելով ընդդիմադիր դաշտում ակտիվ գործունեություն ծավալող ամենաժողովրդական քաղաքական ուժը, շարունակում է տարբեր ուղղություններով ծրագրեր իրականացնել:
Մի կողմից կուսակցության Ազգային ժողովի նույնանուն խմբակցության պատգամավորներն են օրենսդիր մարմնում սոցիալ-տնտեսական խնդիրները վերհանում, օրենսդրական նախաձեռնություններ ձառնարկում ու կյանքի կոչում, մյուս կողմից շարունակում են համավարակի պատճառով երկրին ու ժողովրդին պատուհասած ծանր սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելու ծրագիր իրականացնել:
Կարճ ասած, ինչպես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է բազմիցս նշել, իրենք գործի մարդ են և մշտապես գործով են զբաղված, ոչ թե օդում քամի անելով: Եվ, իսկապես, անկախ ամեն ինչից ԲՀԿ-ն իր առաջնորդի հանձնարարությամբ մշտապես ամեն ջանք գործադրել է և շարունակում է գործադրել ինչպես երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելուն նպաստելու, այնպես էլ դժվարին իրավիճակում հայտնված ժողովրդին օգնելու համար: