18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին
ПравоԱրդյո՞ք կփոխվի ապօրինի տնային կալանքում գտնվող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը։
18 արդարների գործով գալիք դատական նիստին հենց այդ հարցն է քննվելու։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր, սակայն այս ԱԺ-ն նրան անձեռնմխելիությունից չի զրկել։ Փոխարենը, դատարանը որոշել է, որ նա պետք է մնա կալանքի մեջ, քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ն նրան զրկել է անձեռնմխելիությունից։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 14:30-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):