Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին
СпортԱզատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմուրատ Գացալովը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունից հետո «Матч ТВ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմի ըմբիշներին այլևս չի թույլատրելու մասնակցել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգային:
«Մեր տղաներից երեքը՝ Խանիևը, Կադեևը, Սադուլաևը, ովքեր գոտեմարտել են RAF-ում, լիարժեք նախապատրաստական փուլ չեն անցել: Մենք լեռներում էինք, որտեղ բարելավում էինք ֆիզիկական պատրաստվածությունը: Իսկ նրանք պատրաստվում էին RAF-ին: Ֆեդերացիայի և իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի առաջնությանը որակավորված ըմբիշները չեն գոտեմարտելու ոչ մի տեղ, բացի մարզչական շտաբի կողմից որոշված վարկանիշային մրցաշարերից։ Մասնակցել RAF-ին թույլ չեմ տա։ Այլապես մենք կդիտարկենք երկրորդ կամ երրորդ համարներին»,-ասել է Գացալովը:
Հիշեցնենք, որ RAF-ում հանդես է գալիս նաև Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, ով Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց 1/8 եզրափակչում ու ավարտեց ելույթները:
Հետևեք մեզ՝ այստեղ