Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան
ПолитикаԱնհասկանալի է ինչու՞ պիտի ՀՀ քաղաքացիների հայկական անձնագրերն օտարերկրյա կազմակերպություն պատրաստի ու տրամադրի։ Դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալների ամբողջ բազան տիրապետում են օտարերկրյա կազմակերպությունն ու այն ղեկավարողները, ճի՞շտ եմ հասկանում։ Ազգային անվտանգության խնդիր չե՞ք տեսնում էստեղ, չնայած վաղուց Հայաստանում ազգային անվտանգության խնդիրները կասկածի տակ են, այնուամենայնիվ չկա՞ արդյոք։
Ու ինչու՞ պիտի ես, ում անձնագիրը վավեր է մինչև 2033 թվականը, ավելորդ գումար ծախսեմ, ինչ է թե գունազարդ «աքսեսուար» եմ ձեռքբերելու, էն էլ հարց է, թե վաղը մյուս օր ինչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել երկրից դուրս օտար պետությունների սահմանային անձնագրային հսկողության կետերում։