Փաշինյանը ուղերձի՞ է պատրաստվում. Հ1-ի շրջիկ տեխնիկան կանչվել է վարչապետի կեցավայր
ПолитикаԱրդեն տեղեկացրել ենք, որ այս պահին ոստիկանությունը ուժեղացված ռեժիմի է բերվել, ոստիկանական զորքեր և ԱԱԾ ուժեղացված համապատասխան ստորաբաժանումներ են կուտակվում կառավարական առանձնատների դիմաց և կառավարության գլխավոր մասնաշենքում:
Տեղեկություններ կան նաև, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ է գումարվում հենց այս պահին՝ վարչապետի կեցավայրում: Ըստ աղբյուրի, ներսում թեժ քննարկումներ են, որը կապ ունի այսօր Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Քիչ առաջ 1or.am-ի աղբյուրը հայտնեց, որ կառավարական ամառանոց է կանչվել նաև Հանրային հեռուստատեսության՝ տարբեր կետերից եթեր ապահովող շրջիկ ստուդիան: Ենթադրվում է, որ տեխնիկան կանչվել է ուղերձ հեռարձակելու նպատակով:
Արամ Ամիրյան