Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը
СпортՀեղինակավոր Goal պորտալը ներկայացրել է 2027 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ըստ պարբերականի՝ լավագույն տասնյակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։
Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և «Բարսելոնայի» ավագ Ռաֆինյան, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։
Տասը ֆուտբոլիստներից բաղկացած վարկանիշային ցուցակում հաջորդաբար տեղ են գտել նաև.
Հարի Քեյն («Բավարիա») Դեզիրե Դուե (ՊՍԺ) Մայքլ Օլիսե («Բավարիա») Վիտինյա (ՊՍԺ) Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») Դեկլան Ռայս («Արսենալ») Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։
Հետևեք մեզ՝ այստեղ