Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ
ОбществоԵրևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող երեխաներից 2-ը շարունակում են անգիտակից վիճակում լինել։
«7 և 10 տարեկան աղջիկները շարունակում են վերակենդանացման բաժանմունքում գտնվել, դեռ նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր ու շարունակում են անգիտակից լինել։ 13–ամյա աղջկա մոտ էլ նկատվում է դրական դինամիկա, մի քանի օր առաջ վիճակը ծանր էր, այսօր արդեն կարող ենք ասել, որ գնահատվում է միջին ծանրության»,– ասել է Սարգսյանը։
Երեխաներից ամենափոքրը` 11 ամսական աղջնակը, գտնվում է «Ուիգմոր» ԲԿ–ում, որտեղից սակայն որևէ տեղեկություն չտրամադրեցին փոքրիկի առողջական վիճակի մասին` հղում անելով բժշկական գաղտնիքին։
Հիշեցնենք, որ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում բախվել են «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ կան զnհեր․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են: