Հայաստանի ղեկավարությունն աշխատում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու փաստաթղթի վրա. #Баграмян26
Баграмян26 թելեգրամ-ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Հայաստանի ղեկավարությունն աշխատում է մի փաստաթղթի վրա, որի համաձայն, Հայաստանը պետք է խաղաղություն կնքի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և հաստատի դիվանագիտական հարաբերություններ: Այսինքն, այն, ինչ արդեն մի քանի անգամ բանավոր հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը, նրանք որոշել են փաստաթղթավորել, գրում է աղբյուրը: