Ջուր չի լինելու. հասցեներ
Общество«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների,Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով,
Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի, Եղվարդ քաղաքի,
Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա,Սաղմոսավան, Ուշի գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևեք մեզ՝ այստեղ