Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը Պեն
МеждународноеՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Փարիզը դրա համար միջոցներ չունի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը։
Նա ընդգծել է, որ բյուջետային տեսանկյունից «Ֆրանսիան այսօր գտնվում է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում»։
Ifop-Fiducial սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքների համաձայն՝ Լը Պենը նախագահական ընտրությունների առաջին փուլում կարող է ստանալ ձայների 35%-ը։ Սա Ելիսեյան պալատի համար պայքարող թեկնածուների շրջանում լավագույն ցուցանիշն է։
Հետևեք մեզ՝ այստեղ