ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ
ПолитикаՍա նշանակալի իրադարձություն է ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի ամբողջ հանքարդյունաբերության ոլորտի համար։
Ամուլսարը, որպես երկրաբանահետախուզական ծրագիր ժամանակակից Հայաստանի համար եզակի օրինակ է, որն անցել է ամբողջ բարդ ճանապարհը՝ հանքավայրի հայտնաբերումից և ուսումնասիրությունից մինչև արդյունաբերական արտադրություն։ Այս ձեռքբերումը հատկապես կարևոր է ոլորտի համար, որի ապագան անմիջականորեն կախված է երկրաբանահետախուզության զարգացումից, նոր հանքավայրերի հայտնաբերումից և երկարաժամկետ ներդրումների ներգրավումից։
Նման մասշտաբի ծրագրի իրականացումը մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման և Հայաստանի արդյունաբերական ներուժի ամրապնդման համար։
Այն կարևոր է նաև գործունեության բոլոր փուլերում արդյունաբերական անվտանգության, բնապահպանական և սոցիալական կառավարման բարձր միջազգային չափանիշների ապահովման տեսակետից։
Շնորհավորում եմ մեր գործընկերներին՝ երկարամյա աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և հետևողականության արդյունքի կապակցությամբ։ «Լիդիան Արմենիա» ընկերության թիմին մաղթում եմ անվտանգ, արդյունավետ և կայուն աշխատանք, ինչպես նաև նոր ձեռքբերումներ՝ ի շահ երկրի և ամբողջ հանքարդյունաբերության ոլորտի։