Զելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներին
ПолитикаՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանգնած է ընտրության առաջ՝ զիջումների գնալ ԱՄՆ-ին, թե շարունակել հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռուսական դիզելային վառելիքը համաշխարհային շուկաներ մատակարարելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, գրում է Politico-ն։
Պարբերականի գնահատմամբ՝ Զելենսկին մտադիր չէ կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ դադարեցնել հարձակումները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների վրա։ Նման մերժումը կշարունակի այն կոշտ դիրքորոշումը, որը վերջին շրջանում դրսևորում է Ուկրաինայի նախագահը։
Politico-ն Զելենսկու վարքագիծը կապում է Կիևի դժգոհության և ուկրաինական սպառազինության հնարավորությունների նկատմամբ աճող վստահության հետ։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի պահանջներին բացահայտ հակադրվելը կարող է լուրջ քաղաքական ռիսկեր առաջացնել Ուկրաինայի նախագահի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ