Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն
ОбществоԵրևանում կայացավ EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուի պաշտոնական ներկայացումը՝ EGGER × Դեկորա համագործակցության շրջանակում։
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել EGGER ընկերության ներկայացուցիչներ, ովքեր մասնագիտական լսարանին ներկայացրին նոր հավաքածուի հիմնական ուղղությունները, դեկորները, գունային և նյութային թրենդները, ինչպես նաև ժամանակակից ինտերիերներում դրանց կիրառման հնարավորությունները։
Միջոցառումը տեղի ունեցավ Elite Plaza Business Center-ում և միավորեց ոլորտի մասնագետների՝ ստեղծելով նոր հավաքածուին անմիջապես ծանոթանալու, մասնագիտական փորձ փոխանակելու և EGGER-ի ներկայացուցիչների հետ ուղիղ հաղորդակցվելու հնարավորություն։
Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ապրանքային և մատակարարման ծրագրին, նոր հավաքածուի հասանելիությանը, համագործակցության հնարավորություններին և նոր լուծումների շուկայում ներկայացման մոտեցումներին։
Մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ուսումնասիրելու EGGER Decorative Collection 26+ նոր դեկորների նմուշները, ծանոթանալու դրանց համադրություններին և մասնագետների հետ քննարկելու կիրառական լուծումները։
Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև հարցուպատասխան և networking, իսկ ավարտին մասնակիցներին տրամադրվեցին EGGER Decorative Collection 26+ Mini Box հավաքածուները՝ նոր դեկորներին ավելի մանրամասն ծանոթանալու համար։
«Դեկորա»-ի համար այս ձևաչափի միջոցառումները կարևոր են ոչ միայն նոր արտադրանքի ներկայացման, այլև մասնագիտական համայնքի հետ գիտելիքի, փորձի և միջազգային նոր միտումների փոխանակման տեսանկյունից։
EGGER Decorative Collection 26+ ներկայացումը ոլորտի մասնագետների համար դարձավ նոր հավաքածուին առաջին աղբյուրից ծանոթանալու և EGGER-ի մասնագետների հետ մասնագիտական երկխոսություն ունենալու հնարավորություն։