Կորոնավիրուսից մահացել է ՀՀ ռազմական ոստիկանության նախկին պետը
Կորոնավիրուսային համավարակից մահացել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության նախկին պետ գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը: Նյութը վերցրել ենք «Sputnik Armenia»-ից:
Բաղդասարյանը ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի մայիսից մինչև 2020 թվականի փետրվարը: Մինչ այդ նա վարել է Ազգային անվտանգության ծառայության պետական անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Արթուր Բաղդասարյանը վերահսկել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը